28 Փետրվարի, Saturday, 2026
KFC

Փոխզիջում մենք ասել ենք, բայց միայն Արցախի անկախության ճանաչումից հետո. մեր ժամանակ ներկայիս կետերը չեն եղել. Վահրամ Բաղդասարյան

Ոչ, սա խայտառակություն է, ասաց ՀՀԿ կուսակցության անդամ Վահրամ Բաղդասարյանը՝ պատասխանելով լրագրողների հարցին, թե ստորագրված փաստաթղթում առկա կետերն իրենց ժամանակ եղե՞լ են:

«Մենք ասել ենք` առաջին խնդիրը ինքնորոշման ճանաչումն է, դրանից հետո նոր՝ բանակցությունները: Փոխզիջում բառը մենք ասել ենք, բայց միայն Արցախի անկախության ճանաչումից հետո: Էն ժամանակ ո՞վ կարող էր խոսք ասել Լեռնային Ղարաբաղի տարածքների 4000 կմ մասին», – նկատեց նա:

Դիտարկմանը՝ կազանյան փաստաթղթի մասին է խոսվում, Բաղդասարյանը հորդորեց ուսումնասիրել փաստաթուղթը:

 

«Այնտեղ չկա Մեղրիի ճանապարհ, Հայաստանի տարածքներ և այլն», – ասաց Բաղդասարյանը:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ