26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Նոյեմբերի 2020

Սերժ Սարգսյանը հրավիրվել է ԱԱԾ. tert.am

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հրավիրվել է Ազգային անվտանգության ծառայություն: Tert.am-ի տեղեկություններով այսօր երրորդ նախագահի տուն Ազգային անվտանգության ծառայությունը ծանուցում է ուղարկել ԱԱԾ ներկայանալու ներկայանալու վերաբերյալ:

Ռուս խաղաղապահները վերահսկողություն են հաստատել Լաչինի միջանցքում. ՌԴ ԶՈւ ԳՇ

Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում գտնվող ռուս խաղաղապահները վերահսկողություն են հաստատել Լաչինի միջանցքում, հայտարարել է ՌԴ Զինված ուժերի գլխավոր շտաբի գործողությունների գլխավոր վարչության պետ Սերգեյ Ռուդսկոյը, գրում է «Интерфакс»-ը: «Այսօրվա դրությամբ Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի առաջադեմ զորամիավորումը վերահսկողություն է հաստատել Լաչինի միջանցքի և Լաչինի ճանապարհի հատվածի՝ Լիսոգորսկի գուղատնտեսական միավորումում ժամանակավոր դիտակետերի տեղադրման միջոցով», – ասել է […]

«Ո՞մ եք պահում», «Տղերք, ամոթ ա», «Մի արեք», «Խելքի եկեք, տղերք…». Արթուր Վանեցյանը՝ ուժայիններին

Ոստիկանները Ազատության հրապարակում՝ Օպերայի շենքի աստիճանների վրա ոստիկանական պատնեշ ստեղծեցին:  Բայց ցուցարարները չեն հեռանում, նրանք շարունակում են բղավել «Նիկոլ դավաճան»: «Ո՞մ եք պահում», «Տղերք, ամոթ ա», «Մի արեք». ցուցարարները դիմում են ոստիկաններին: Այնուհետև ոստիկանները փորձում էին բերման ենթարկել «Հայրենիք» կուսակցության առաջնորդ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանին   Արթուր Վաեցյանը կարողացավ ազատվել ոստիկանների օղակից ու ազատությւան հրապարակի […]

Հող հանձնող, երեխեքի արյան վրա տրնգի պարողները որոշել են մեզ լռեցնել. Արման Աբովյան

Արցախը հանձնած իշխանություն, անցել ես զանգվածային ձերբակալությունների, մեզ էլ ձերբակալի, չենք վախենում, լրագրողների հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը: «Հող հանձնող, երեխեքի արյունի վրա տրնգի պարողները որոշել են մեզ լռեցնել: Չի ստացվի, է՞ս է ձեր վրեժը, գնացեք թուրքից վրեժ լուծեք», – ասաց նա:

«Փաշինյանի իշխանության հեռացում օր առաջ». Վանեցյանը միացավ ցուցարարներին

Ազատության հրապարակում ցուցարարներին միացավ նաև «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը: Լրագրողի հարցին, թե ո՞րն է հանրահավաքի օրակարգը, Վանեցյանը պատասխանեց. «Փաշինյանի իշխանության հեռացում օր առաջ»: «Այն, ինչ կատարվում է Հայաստանում, չկարողացանք կանխել, բայց դեռ ժամանակ ունենք, բոլորս համախմբված սկսկում ենք հայրենքի փրկության շարժումը, առանց վախենալու գնալու ենք առաջ: Նիկոլի ու նրա դավաճան խմբի հեռացումը այսօրվա հրամայականն […]

Նիկոլ, անունդ արդեն գրվեց՝ Արցախ հանձնող, Շուշիի բանալիները տվող. Նաիրա Զոհրաբյան

Նիկոլ, էդ բունկերում պաղկված՝ բոլորիս կալանավորի, մեկ է՝ չես պրծնելու, Ազատության հրապարակից վարչապետին դիմելով՝ ասաց ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: «Պատրաստ ենք: Ի տարբերություն քեզ՝ մենք ՔԿՀ-ներում հանգիստ խղճով ենք նստելու: Մեկ է՝ պատմությունը տալու է բոլորի գնահատականը: Անունդ արդեն գրվեց՝ Արցախ հանձնող, Շուշիի բանալիները տվող: Կալանավորի բոլորիս», – ասաց պատգամավորը:

Գագիկ Ծառուկյանին տանում են ԱԱԾ

Ազատության հրապարակից բերման ենթարվեց նաև «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը: Նա ասաց, որ Գագիկ Ծառուկյանին տանում են ԱԱԾ: Թե ինչ մեղադրանք է առաջադրվել, իրենք չգիտեն: «Բոլորն էլ հասկանում են, որ որոշման ստորագրումից հետո Փաշինյանը իր վրայից մեղավորության սլաքները ուղղում է այլոց վրա, նա է մեղավոր, պատասխան է տալու», – ասաց նա:

Իրավապահները բերման ենթարկեցին Արսեն Բաբայանին և Էդուարդ Շարմազանովին, Կարինե Աճեմյանին, Վահրամ Բաղդասարյանին

Ի թիվս բազմաթիվ քաղաքացիների՝ իրավապահներն Ազատության հրապարակից քիչ առաջ բերման ենթարկեցին նաև «Հայրենիք» կուսակցության անդամ, իրավապաշտպան Արսեն Բաբայանին: Նա նշեց, որ իրեն չեն տեղեկացրել՝ ինչու են հեռացնում տարածքից, կամ ուր են տանում: Ոստիկանները բերման ենթարկեցին նաև ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովին, Վահրամ Բաղդասարյանին, Կարինե Աճեմյանին: Նշենք, որ հրապարակում այս պահին կենտրոնացված են մեծ թվով ոստիկանական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
ՀոկտեմբերիԴեկտեմբերի