25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Նոյեմբերի 2020

Տեր Հովհաննես Դադիվանքի զանգերն ու խաչը Հայաստան է բերում

Դադիվանքի վանահայր Տեր Հովհաննես քահանան պատրաստվում է Վանքի զանգերը, խաչն ու խաչքարերը բերել Հայաստան: Այս մասին Hraparak.am-ին հայտնեցին Արցախից: Կայքի հետ զրույցում Տեր Հովհաննեսն հաստատեց լուրը, նա նաև նշեց, որ բեռնատարներ են պետք, շատ բան կա Հայաստան բերելու:      

«Ապրիլյան պատերազմ 2016, 400 հեկտար կորուստ: Արցախյան երկրորդ պատերազմ 2020, 950 000 հեկտար կորուստ». Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ապրիլյան պատերազմ 2016 400 հեկտար կորուստ 75 զոհ Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում դիվանագիտահան հաղթանակներ Արցախյան երկրորդ պատերազմ 2020 950 000 հեկտար կորուստ 1200 զոհ (պաշտոնական) Խայտառակ պարտվողական պայմանագիր»:  

Զինված ուժերը, ՊՆ-ն և ԳՇ-ն պարբերաբար երկրի ղեկավարին ներկայացրել են օպերատիվ իրավիճակը, և շատ լուրջ վերլուծության արդյունքում է կատարվել այս որոշումը. Դավիթ Տոնոյան

Կառավարությունը, սփյուռքը, ամեն ինչ արել է, որ մենք հաջողության հասնենք, Առաջին ալիքի եթերում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։   «Զինված ուժերը, ՊՆ-ն և ԳՇ-ն պարբերաբար երկրի ղեկավարին ներկայացրել են օպերատիվ իրավիճակը, և իրադրության շատ լուրջ վերլուծության արդյունքում է կատարվել այս որոշումը։ Շուշիի շուրջ տեղի ունեցող գործողությունները եղել են շատ դինամիկ։ Օրինակ, եղել է, որ […]

Եթե պետք է այս իշխանությունները գնալու են, ընտրվելու է նոր իշխանություն, բայց երբևէ հեղաշրջման փորձերը թույլ տալ, ես անձամբ և մեր թիմը չենք կարող. Տիգրան Ավինյան

Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդգծում է, որ իշխանությունը շատ կոշտ ձևով կասեցնելու է հեղաշրջման ցանկացած փորձ, սակայն շեշտում է՝ եթե պետք է, գործող իշխանությունները կհեռանան, կընտրվի նոր իշխանություն: Տիգրան Ավինյանն այս մասին ասել է Հանրային հեռուստաընկերության եթերում: «Ուզում եմ հիշեցնել, որ 90-ականներին, երբ Ադրբեջանում տեղի էին ունենում ներքաղաքական խմորումներ և խժդժություններ, հայոց բանակը բավականին […]

Նիկոլ Փաշինյանը զինված գվարդիա է ձևավորում. Hraparak.am

Hraparak.am-ը գրում է. «Քիչ առաջ լուր ստացանք, որ Պռոշյան փողոցի վրա գտնվող Կառավարական առանձնատների տարածքում ինչ որ կուտակումներ են նկատվում։ Սա առնվազն տարօրինակ էր, քանի որ գիշերը նշված տարածք ներխուժած մարդկանց նկարահանումներից պարզ էր, որ այստեղ ոչ ոք չկա՝ ոչ վարչապետի, ոչ ԱԺ նախագահի ընտանիքն այնտեղ չէ։ Մեր լրագրողական խումբը մեկնեց տարածք եւ նկարահանումներ կատարեց […]

Թող պետական այրերը գան և ներկայացնեն իրավիճակը․ Ալբերտ Հովհաննիսյանի հոր հայտարարությունը

Սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազի ժամանակ զոհված Ալբերտ Հովհաննիսյանի հայրը՝ Արտակ Հովհաննիսյանը, հայտարարություն է տարածել, որում նշվում է․ «Սիրելի հայեր համախմբվեք, թող պետական այրերը գան և ներկայացնեն իրավիճակը, թող գա վարչապետը, Արցախի նախագահը և ՊՆ նախարարները և բացատրություն տան ստեղծված իզսպվածությունրավիճակի մասին։ Ոչ մեկը չի երևում էկրաններին, բոլորը սոցցացնցերով են խոսքերը փոխանցում։ Սպասում ենք […]

«Երկիր աղետյալ». ինչ եղավ եւ ով է մեղավոր այս դժոխքի համար. Միքայել Մինասյան

Ներկայում հայ ժողովուրդն ապրում է վերջին 100 տարվա իր ամենաողբերգական, դաժան եւ խայտառակ օրերը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը։ Նա, մասնավորապես, գրել է. ««Երկիր աղետյալ». ինչ եղավ եւ ով է մեղավոր այս դժոխքի համար Դադիվանքի դատարավարության սպասումով Ներկայում հայ ժողովուրդն ապրում է վերջին 100 տարվա իր ամենաողբերգական, դաժան […]

Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Վահրամ Բաղդասարյանի, Էդուարդ Շարմազանովի և Հայկ Մամիջանյանի հետ

Քաղաքական ուժերի հետ իր նախաձեռնած քաղաքական խորհրդակցությունների շրջանակում նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամներ Վահրամ Բաղդասարյանի, Էդուարդ Շարմազանովի և ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հայկ Մամիջանյանի հետ: Հանդիպմանը մասնավորապես անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի և բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցման վերաբերյալ Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
ՀոկտեմբերիԴեկտեմբերի