25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Նոյեմբերի 2020

ՊԲ-ն հրապարակել է ևս 81 զոհի անուն, հայկական կողմի զոհերի թիվը 1302 է

ՊԲ-ն հրապարակել է հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում նահատակված ևս 81 զինծառայողի անուններ։   Պահեստազորային Գրիգորյան Արտյոմ Աշոտիկի, ծնվ. 1975թ. Պահեստազորային Աղաբեկյան Մհեր Զարմոյի, ծնվ. 1972թ. Պահեստազորային Աբրահամյան Արմեն Անդրանիկի, ծնվ. 1973թ. Պողոսյան Հովհաննես Գագիկի, ծնվ. 1992թ. Հայրապետյան Գոռ Լևոնի, ծնվ. 1992թ. Կիրակոսյան Երեմ Զավենի, ծնվ. 1992թ. Լալայան Անդրանիկ Գրիշայի, ծնվ. 1990թ. Բարխուդարյան Արմեն Կարենի, […]

«Հաղթելու ենք» կոչերով հասցրին նրան, որ կապիտուլյացիայի ակտ ստորագրվեց. սրա քաղաքական պատասխանատուն Փաշինյանն է. Շարմազանով

2,5 տարի շարունակ Հայաստանի իշխանությունը՝ Փաշինյանի գլխավորությամբ փակուղի մտցրեց բանակցային գործընթացը անզգույշ հայտարարություններով, ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը։ «Այս հայտարարությունները թուլացրեցին հայկական կողմի դիրքերը բանակցություններում։ Նրա կողմակիցները միակողմանի խաղաղասիրության քարոզներ էին իրականացնում նույն այն ժամանակ, երբ Էրդողանն ու Ալիևը շքերթներ ու պատերազմի կոչեր էին անում։ Պատերազմի 44 օրերի ընթացքում իշխանությունները թվացյալ […]

«Եթե նոր ճանապարհ չկառուցվի, համարե՛ք՝ Սյունիքի տարիներն էլ են հաշված»․ Էդգար Էլբակյան

Էդգար Էլբակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Կապան ու Գորիս քաղաքները դառնում են սահմանամերձ, իսկ Կապան-Գորիս մայրուղու առանձին հատվածներ փաստացի գտնվում են Ադրբեջանին անցնող տարածքում, այսինքն՝ եթե նոր ճանապարհ չկառուցվի, համարե՛ք՝ Սյունիքի տարիներն էլ են հաշված։ Հ.Գ. Ոչ ոք չփորձի ինձ խուճապ տարածելու մեջ մեղադրել։ Ես դառը իրականությունն եմ ներկայացնում, որին առերեսվել ա պետք»։

«Մինչև սեպտեմբերի 27-ը բանակցային սեղանին դրված Լավրովյան պլանը շատ ավելի շահեկան պայմաններ էր նախատեսում Հայաստանի և Արցախի համար, քան…»

Սահմանադրական իրավունքի մասնագետ Գոհար Մելոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մինչև սեպտեմբերի 27-ը բանակցային սեղանին դրված Լավրովյան պլանը շատ ավելի շահեկան պայմաններ էր նախատեսում Հայաստանի և Արցախի համար, քան… Վերջապես հրապարակվեց Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների համատեղ հայտարարության հայերեն տարբերակը: Ակնհայտ է, որ մինչև սեպտեմբերի 27-ը սեղանի վրա դրված Լավրովյան պլանը շատ ավելի շահեկան պայմաններ […]

Սամվել Բաբայանը հրաժարվել է «Արցախի հերոս» կոչումից ու դադարեցրել է ԱԽ քարտուղարի լիազորությունները

Արցախը հայոց պետականության կենտրոնն է, հայկականության խորհրդանիշը և մենք պարտավոր էինք պահել հայի արժանապատվությունը, ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայան: «Այս գիտակցությամբ մենք ապրել ենք ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության բոլոր փուլերում, հանուն հողի և այդ հողում արժանապատիվ ապրելու իրավունքի զոհել հազարավոր կյանքեր, կրել զրկանքներ։ Այսօր, երբ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության ղեկավարները միանձնյա դավադիր […]

Ղարաբաղում խաղաղապահ գործողությունները կլինեն ռուսական, Թուրքիայի հետ հնարավոր են միայն դրա համաձայնեցման տարրերը. Կոսաչով

Խաղաղապահ առաքելությունը Լեռնային Ղարաբաղում կլինի ռուսական, կողմերը կարող են համաձայնեցնել Թուրքիայի հետ միայն  դրա իրականացման տարրերը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի միջազգային գործերով կոմիտեի նախագահ Կոնստանտին Կոսաչովը, գրում է «Интерфакс»-ը:   «Ադրբեջանի նախագահի հայտարարության մեջ մենք Թուրքիային ուղղված որոշակի հաղորդագրություններ տեսանք, որ դա համատեղ գործողություն է լինելու: Բայց եկեք ուշադիր կարդանք […]

Դու դեռ 10 օր առաջ պակաս ծանր որոշման այլընտրանք ունեիր. Արփինե Հովհաննսիյան

Ստահակ դավաճան, դու դեռ 10 օր առաջ պակաս ծանր որոշման այլընտրանք ունեիր, ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը: «20 օր առաջ ունեիր։ 30 օր առաջ ունեիր։ Բայց դու նախընտրեցիր կեղծիք, մանիպուլյացիա, սուտ ու զոհեր։ Դու՝ կյանքովդ պարտվածդ, հաղթանակած մի ամբողջ ժողովրդի պարտության տարար։ Դու ու քեզ ծափահարողները պատասխան եք տալու պատմության, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
ՀոկտեմբերիԴեկտեմբերի