25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Նոյեմբերի 2020

Կայացված որոշումները փոթորկել են ամենքիս հոգին. Ամենայն Հայոց կաթողիկոս (Տեսանյութ)

  Ն․Ս․Օ․Տ․Տ․ ԳԱՐԵԳԻՆ ԵՐԿՐՈՐԴ ԾԱՅՐԱԳՈՒՅՆ ՊԱՏՐԻԱՐՔ ԵՎ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ՈՒՂԵՐՁԸ ԺՈՂՈՎՐԴԻՆ Ն․Ս․Օ․Տ․Տ․ ԳԱՐԵԳԻՆ ԵՐԿՐՈՐԴ ԾԱՅՐԱԳՈՒՅՆ ՊԱՏՐԻԱՐՔ ԵՎ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՈՒՂԵՐՁԸ ԺՈՂՈՎՐԴԻՆ Աղոթք է մեր սրտում հանուն համազգային մեր խոհեմության և միասնականության։ Դարավոր մեր պատմության դասերի քաջ գիտակցությամբ և ազգային միաբանության անհրաժեշտությամբ կոչ ենք անում պահպանել հանդարտությունը և չտրվել մեզ փոթորկող զգացումների անհարկի դրսևորումներին, զերծ […]

Ապշելս գալիս էր երբ տեսնում էի, թե ինչպես էին Արարատին պաշտպանողներն ասում. «Մի՛ խփեք, հերիք է», և ի պատասխան լսվում էր. «Սպանե՛ք դրան»

Նայում էի ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի նկատմամբ բռնության տեսագրությունը և, ցասումը հասկանալով հանդերձ՝ խիստ ընդվզում։ Չեմ ընդունել, չեմ ընդունում և չեմ ընդունելու բռնության կամ վրեժխնդրության ոչ մի կոչ։ Ապշելս գալիս էր երբ տեսնում էի, թե ինչպես էին Արարատին պաշտպանողներն ասում. «Մի՛ խփեք, հերիք է», և ի պատասխան լսվում էր. «Սպանե՛ք դրան»։ Եվ հատկանշական է, որ […]

Որպես Հանրապետության նախագահ այս փաստաթղթի վերաբերյալ ինձ հետ որևէ խորհրդակցություն կամ քննարկում, ցավոք, չի եղել

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հայտարարությունը. Մամուլից տեղեկացա, որ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ ստորագրվել է ղարաբաղյան պատերազմը դադարեցնելու մասին հայտարարություն։ Մամուլից տեղեկացել եմ նաև պատերազմի դադարեցման պայմանների մասին։ Որպես Հանրապետության նախագահ այս փաստաթղթի վերաբերյալ ինձ հետ որևէ խորհրդակցություն կամ քննարկում, ցավոք, չի եղել, որևէ բանակցության չեմ մասնակցել։ Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը համազգային նշանակության և կարևորության հարց […]

Այս դժվար օրերին պետք է ուղղակի բացառել իրար նկատմամբ բռնության որևէ դեպք, պետք է բացառել անգամ բռնության որևէ կոչ կամ հնարավորություն

Սիրելի հայրենակիցներ, այս դժվար օրերին պետք է ուղղակի բացառել իրար նկատմամբ բռնության որևէ դեպք, պետք է բացառել անգամ բռնության որևէ կոչ կամ հնարավորություն։ Դա միայն ավելացնում է լարվածությունը: Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը: Հայտարարությունում նաեւ ասվում է. «Այս ճակատագրական օրերին մեզ առավել, քան երբևէ անհրաժեշտ է համերաշխություն ու համախմբվածություն: […]

Ստորագրեց, 7 շրջանները տվեց, Շուշին տողատակով տվեց, ոչ մի բառ Արցախի Հանրապետության ապագայի մասին. Միքայել Մինասյան

Ոչ մի բառ Հադրութի, Մարտակերտի և Մարտունու շրջանների կորցրածը վերադարձնելու մասին: Ֆեյսբուքյան իր էջում այս մասին գրառում է կատարել Սուրբ Աթոռում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանը: «Ստորագրեց։  7 շրջանները տվեց: Շուշին տողատակով տվեց: Ոչ մի բառ Հադրութի, Մարտակերտի և Մարտունու շրջանների կորցրածը վերադարձնելու մասին։ Ոչ մի բառ Արցախի Հանրապետության ապագայի մասին։ Ոչ մի բառ հայ ժողովրդի ապրելու իրավունքի մասին։ […]

Հայաստանի ՊՆ-ի եւ Զինված ուժերի գլխավոր շտաբի հայտարարությունը

Հայաստանի ՊՆ-ն եւ Զինված ուժերի գլխավոր շտաբը հանդես են եկել հայտարարությամբ: Հայտարարությունում ասվում է. «Սիրելի հայրենակիցներ Սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ սանձազերծվեց պատերազմ, որն աննախադեպ էր՝ ներգրավված ուժերի, միջոցների, սպառազինության քանակի ու տեսակի առումով։ Այն աննախադեպ էր նաև այն տեսանկյունից, որ մեր բանակը, փաստացի, կռվում էր ոչ միայն 10-ը միլիոնանոց Ադրբեջանի զինված ուժերի, այլև Թուրքիայի ռազմական […]

Հայաստանը Ադրբեջանին է վերադարձնում Աղդամը, Քելբաջարը, Լաչինը՝ թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ. շփման գծի երկայնքով հաստատվում են ռուս խաղաղապահները

Տելեգրամյան մի շարք ալիքներ եւ ԶԼՄ-ներ հրապարակել են ոչ պաշտոնական թարգմանությամբ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԻԾԸ Մենք, Ադրբեջանի նախագահ Իլհամ Հեյդարի Ալիեւս, Հայաստանի վարչապետ Նիկոլ Վ․ Փաշինյանս եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Վ․ Պուտինը հայտարարում ենք հետեւյալի մասին 1. Հայտարարվում է ամբողջական հրադադար բոլոր տեսակի մարտական գործողությունների՝ Ղարաբաղյան հակամարտության գոտում, սկսած հոկտեմբերի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
ՀոկտեմբերիԴեկտեմբերի