05 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ստորագրեց, 7 շրջանները տվեց, Շուշին տողատակով տվեց, ոչ մի բառ Արցախի Հանրապետության ապագայի մասին. Միքայել Մինասյան

Ոչ մի բառ Հադրութի, Մարտակերտի և Մարտունու շրջանների կորցրածը վերադարձնելու մասին: Ֆեյսբուքյան իր էջում այս մասին գրառում է կատարել Սուրբ Աթոռում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանը:

«Ստորագրեց։  7 շրջանները տվեց: Շուշին տողատակով տվեց: Ոչ մի բառ Հադրութի, Մարտակերտի և Մարտունու շրջանների կորցրածը վերադարձնելու մասին։ Ոչ մի բառ Արցախի Հանրապետության ապագայի մասին։ Ոչ մի բառ հայ ժողովրդի ապրելու իրավունքի մասին։ 44 օր բանակը հերոսաբար կռվում էր: Նիկոլն ու ոհմակը խաբում էին ժողովրդին, մոլորեցնում էին «հաղթանակի» մասին լուրերով, որպեսզի անեին սա:

Փառահեղ հաղթանակից ծնկաչոք պարտություն՝ ընդամենը 2.5 տարում։
Անիծվե’ք դուք՝ Նիկոլ և ոհմակ…»,- գրել է նա:

Ավելի վաղ Միքայել Մինասյանը գրել էր, որ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է ստորագրել հողերի հանձնման մի խայտառակ փաստաթուղթ, որը պարզապես աղետալի է Հայաստանի համար: 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ