07 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 2020

Արայիկ Հարությունյանը հետաձգում է ասուլիսը

Սիրելի հայրենակիցներ, Հաշվի առնելով Ռուսաստանի Դաշնության ակտիվ միջնորդությամբ Մոսկվայում ձեռք բերված հումանիտար հրադադարի մասին պայմանավորվածությունը, որը կսկսի գործել ժամը 12:00-ից, և այդ ուղղությամբ տարվող աշխատանքները՝ իմ ` ժամը 10:00-ին նախատեսված մամլո ասուլիսը կանցկացվի ժամը 17:00-ին: Այս մասին ֆեյսբուքյան հանրագրում տեղեկացրել  է Արցախի նխագահ Արայիկ Հարությունյանը։  

2 տարում՝ 3 ԱԱԾ պետ փոխվեց․ Ժողովուրդ

2018 թվականի թավշյա հեղափոխությունից հետո՝ երկու տարվա ընթացքում, Հայաստանի Հանրապետությունում 3-րդ անգամ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն է պաշտոնանկ լինում: Եվ թեեւ հրապարակումներ եղան, որ Քյարամյանին աշխատանքից հեռացրել են սորոսական շրջանակների հետ կապ ունենալու համար, բայց «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նրան հեռացնելու պատճառը կարծես թե դա չի եղել: Քյարամյանը սորոսական շրջանակների հետ կապ չունի, պարզապես Քյարամյանին […]

Արցախի և Ադրբեջանի շփման գծում հոկտեմբերի 10-ին, ժամը 12-ին հրադադար է հաստատվում՝ գերիների եւ զոհերի մարմինները փոխանակելու համար /տեսանյութ/

Արցախի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում հաստատվում է հրադադար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել Մոսկվայում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների հանդիպման արդյունքում: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: Տեղեկությունը լրացվում է: Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարների համատեղ հայտարարությունը. Ի պատասխան Ռուսաստանի […]

Տաղանդավոր գիտնականի ,փայլուն դեղագետի, մաքրամաքուր և ազնիվ հոգու տեր ընկերոջ հիշատակը հավերժ կմնա մեր սրտերում

Խորը կսկիծով հայտնում ենք ,որ 08.10.20 -ին ղարաբաղյան ճակատում վիրավորներ տեղափոխելիս զոհվել է Վիրաբուժական ուռուցքաբանության հայկական միության հիմնադիր խորհրդի անդամ Վահե Մելիքսեթյանը: Այս մասին հայտնում է Վիրաբուժական ուռուցքաբանության հայկական միությունը։ «Տաղանդավոր գիտնականի ,փայլուն դեղագետի, մաքրամաքուր և ազնիվ հոգու տեր ընկերոջ հիշատակը հավերժ կմնա մեր սրտերում։ Մեր զորակցությունն ենք հայտնում մեր սիրելի ընկերոջ ընտանիքին։ Հավերժ փառք […]

Աննա Հակոբյանը մարզպետի ուղեկցությամբ այցելել է Ռանչպարում ապաստանած արցախցիներին

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը հոկտեմբերի 9-ին Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի ուղեկցությամբ այցելել է Արարատի մարզի պահեստ, որտեղ հավաքված են Արցախից ժամանած քաղաքացիների համար սնունդն ու հագուստը: Ինչպես  տեղեկացրին ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի գրասենյակից, Աննա Հակոբյանը ծանոթացել է, թե ինչպես և ինչ ժամկետներում է տրամադրվում օգնությունը: Վարչապետի տիկինը եղել է նաև Ռանչպար համայնքում, որտեղ […]

Օրենքների նախագծերի այս փաթեթը չի՞ հակասում ՀՀ սահմանադրությանը, չի՞ սպառնում առհասարակ ազատ մամուլի գոյությանը

Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը դիմել է Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին՝ սեպտեմբերի 27-ին «Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն հայտարարելու մասին» N 1586-Ն որոշման վերաբերյալ կարծիք հայտնելու համար։ Նշենք, որ այդ որոշմամբ Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների եւ պաշտոնատար անձանց` ռազմական դրության իրավական ռեժիմի ապահովմանը եւ պետական անվտանգության ապահովմանն առնչվող գործողությունները (այդ թվում` […]

Չնայած որոշակի դիրքեր կորցրեցինք, բայց ադրբեջանական լայնածավալ հարձակման թափը՝ երկու ուղղություններով, տապալվել է․ Արծրուն Հովհաննիսյան /Ուղիղ/

Այսօրվա բանակցությունների [ԱԳՆ-ների հանդիպման] ընթացքում մարտական գործողությունները բոլոր ճակատներում և բոլոր ձևերով շարունակվում են առանց որևէ տարբերության, տեղեկացնում է Արծրուն Հովհաննիսյանը՝ հավելելով, թե գիշերվա ընթացքում մարտերը նույնպես շարունակվում են, պարզապես առավոտյան դրանք ավելի ակտիվանում են։ Հովհաննիսյանի խոսքով՝ ինքն այսօր իր աչքով ականատես է եղել, թե ինչպես է կրկնակի հրթիռակոծվել Ստեփանակերտը։   

Ի՞նչ է պատրաստ զիջել Լեռնային Ղարաբաղը. La Republica

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել իտալական La Republica պարբերականին: Լրագրողի հարցին, թե ինչ է պատրաստ զիջել Լեռնային Ղարաբաղը, վարչապետը պատասխանել է. «Լեռնային Ղարաբաղը միշտ ասել է, որ պատրաստ է փոխզիջման, սակայն Ադրբեջանը երբեք չի ցանկացել բանակցել: Վերջին անգամ 2014 թվականին է եղել, երբ Բաքուն հրաժարվեց ստորագրել խաղաղության հնարավոր պայմանագիրը, քանի որ դա կնշանակեր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ՍեպտեմբերիՆոյեմբերի

Ամենաընթերցված