Հարց է, թե ինչպես կպահպանվի հումանիտար զինադադարը. Աշոտյան
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հարց է, թե ինչպես կպահպանվի հումանիտար զինադադարը։ Այս ընթացքում անելիքներ շատ կան, բոլոր ճակատներում։ Տվյալ համատեքստում երկու առաջարկություն ունեմ։ 1. ԱԺ-ին առաջարկում եմ Հայաստանի տոների եւ հիշատակի օրերի մասին օրենքում փոփոխություն իրականացնել եւ պատերազմի վերսկսման օրը՝ սեպտեմբերի 27-ը, սահմանել որպես Համազգային միասնության օր։ […]