07 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 2020

Շուշիի սուրբ Ղազանչեցոցը այսուհետ էլ կշարունակի տարածել իր օրհնությունը մեր ժողովրդի վրա

«Ղազանչեցոցը, իբրև խորհրդանիշ արցախահայության ազատատենչ ոգու և Արցախի վերածննդի, անխորտակելի է և ինչպես անցյալում, այսուհետ ևս շարունակելու է իր օրհնությունը տարածյալ պահել մեր ժողովրդի վրա և վկայել Արցախի մեր քաջարի զավակների ազատ ու անկախ ապրելու կամքն ու վճռականությունը, լավատեսությունը գալիքի նկատմամբ»։ (Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոս 08.10.2020)   Shoghakat TV / Շողակաթ ՀԸ

ՏԱՍՍ գործակալությունը աշխատանքից ազատել է ադրբեջանցի քաղաքագետին խայտառակ հայտարարությունների համար

Սոլովյովի հաղորդման հյուրը ցուցադրեց Ադրբեջանի իրական դեմքն ուղիղ եթերում: Հաղորդման հյուրերը կոպիտ արձագանքեցին քաղաքագետի բարբաջանքին… Ի դեպ, Սաադաթ Քադիրովան, ով հանդիսանում էր ՏԱՍՍ-ի՝ դիվանագիտական կառույցների հետ աշխատանքի բաժնի ղեկավարը, ազատվել է աշխատանքից այն բանից հետո, երբ երեկ հայտարարել է հեռուստաեթերով, որ Ադրբեջանը ճիշտ է արել, որ հարվածել է Շուշիի Ղազանչեցոնց եկեղեցուն։ 

«Ես հենց հիմա Հադրութում եմ և չգիտես ինչու մենակ հայերի եմ տեսնում». Արծրուն Հովհաննիսյան

Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ես հենց հիմա Հադրութում եմ և չգիտես ինչու մենակ հայերի եմ տեսնում»։ Հիշեցնենք, Բաքվի բռնապետը հայտարարել է, թե գրավել է Հադրութը։ 

Մոսկվայում մեկնարկեց Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների հանդիպումը

Մոսկվայում մեկնարկեց Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների հանդիպումը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։  Նախարարները հանդիպում են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կոչով։ Հանդիպման օրակարգում ռազմական գործողությունների դադարեցման, հումանիտար նպատակներով դիակների և գերիների փոխանակման հարցերն են:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ՍեպտեմբերիՆոյեմբերի

Ամենաընթերցված