Տեղեկատվական պատերազմում անվտանգության ապահովումը պակաս կարեւոր չէ. Շարմազանով
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կարեւոր առաջարկություն. Արգելափակել ադրբեջանական ու թուրքական լրատվական կայքերի եւ սոցիալական ցանցերում հակահայկական թուրքամետ օգտատերերի էջերը Հայաստանի եւ Արցախի տարածքում։ Սա պետք է արվեր դեռ սեպտեմբերի 27-ից, բայց հիմա էլ ուշ չէ ։ Տեղեկատվական պատերազմում անվտանգության ապահովումը պակաս կարեւոր չէ»: