09 Օգոստոսի, Saturday, 2025
KFC

Աշխարհի հայությունը պետք է պայքարի Արցախի դեմ ահաբեկչական հարձակման դատապարտման և Արցախի անկախության ճանաչման համար. ՀՀ վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինայնը ֆեյսբուքի իր էջում Ադրբեջանի կողմից կռվող վարձկանների մասին տեսանյութ է տեղադրել՝ գրելով.

«Սա է այսօրվա պատերազմի իրական երեսը։ Թուրք-ադրբեջանական տանդեմը ընդդեմ Արցախի հավաքագրել և գործի է դրել ահաբեկչական ամենատարբեր խմբերի ներկայացուցիչներին։

Աշխարհի հայությունը պայքարի ոչ բռնի, խաղաղ, օրինական միջոցներով պետք է այս աղաղակող փաստը դնի աշխարհի առաջ և կենտրոնանա հետևալ օրակարգի վրա. Արցախի դեմ ահաբեկչական հարձակման դատապարտում և Արցախի անկախության ճանաչում։

Եվ իհարկե՝ բոլոր հնարավոր մեթոդներով աջակցություն Արցախին՝ դիմակայելու այս փորձությանը»,- գրել է Նիկոլ Փաշինյանը։

 
 
KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ