22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Եթե չզգանք Ադրեջանի պատրաստակամությունը խաղաղ ճանապարհով հարցի լուծման, դիմելու եմ ՀՀ իշխանություններին, որ ճանաչեն Արցախի անկախությունը. Արայիկ Հարությունյան

Եթե առաջիկա մեկ-երկու օրվա ընթացքում չզգանք Ադրեջնանի պատրաստակամությունը խաղաղ ճանապարհով հարցի լուծման, դիմելու եմ ՀՀ իշխանություններին, որ ճանաչեն Արցախի անկախությունը, այս մասին լրագրողներին ասաց Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը։

«Կդիմեմ միջազգային կառույցներին ու աշխարհի բոլոր երկրներին, իհարկե, մենք կտեսնենք այն երկրների ցանկը, որոնք հարգում են մարդու իրավունքները, միջազգաին իրավունքները, աշխարհը կտեսնի այն երկրների ցանկը, որոնք աջակցում են տեռորիզմին», – ասաց նա։

Արայիկ Հարությունյանը նշեց, թե այն պետությունները, որոնք աջակցում են Ադրբեջանին, աջակցում են միջազգային տեռորիզմին։

 

«Պետք է նրանց ցուցակագրել, նրանք պետք է պատասխան տան մարդկության ու Աստծո առաջ», – ասաց Հարությունյանը։

 

Արցախի նախագահը շնորհակալություն հայտնեց ու ասաց՝ խոնարհվում է նրանց առաջ, որոնք չեն լսում մամուլի ասուլիսը, որոնք առաջնագծում են։

«Նրանք ամեն վայրկյան հերոսություն են անում, հարյուրավոր, հազարավոր հերոսությունների մասին մենք հնարավորություն ենք ունենալու ներկայացնել, ուզում եմ ասել՝ ես հպարտ եմ, որ ձեզ նման հայրենակիցներ ունեմ, սիրելի զինվորներ, մարտական ընկերներ, խոնարհվում եմ, ինչպես ասում են՝ ձեր բոլորի ցավը տանեմ», – ասաց Հարությունյանը։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ