327, 458, 491, 532… Ժողովուրդ, հասկանո՞ւմ եք սա ինչ է նշանակում։ Խնդրում եմ, աղաչում եմ, ՍԹԱՓՎԵ՛Ք։
327, 458, 491, 532… Վերջին չորս օրվա գրանցված վարակակիրների թիվն է։ Սա նույն վիճակն է, ինչ մայիսի վերջին օրերին էր, երբ մտնում էինք հունիս-հուլիսի ամենածանր փուլ։ Օրեցօր աճում է նաև փաստացի բուժվողների թիվը, այսինքն աճում է նաև հիվանդանոցային, նամանավանդ ռեանիմացիայի տեղերի զբաղվածությունը։ Այն ժամանակ, երբ ռազմաճակատից վիրավորների հոսք է, որոնց այդ տեղերը շատ են […]