23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 2020

«Ղարաբաղ Տելեկոմ»-ի կառավարումը դարձավ պետական. մինչև հունվարի 1-ը կապի ոլորտի բոլոր ծառայությունները գործելու են անվճար

Ղեկավարվելով «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի 8-րդ և 10-րդ հոդվածներով՝ Արցախի Հանրապետության նախարգահ Արայիկ Հարությունյանը որոշում է կայացրել այսօր «Ղարաբաղ Տելեկոմ» փակ բաժնետիրական ընկերության կառավարման լիազորությունները սահմանափակել՝ դրանք վերապահելով Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարությանը: «Սա, իհարկե, չի նշանակում, որ մենք խախտում ենք սեփականության իրավունքը, բայց հաշվի առնելով առկա պատերազմական իրավիճակում օպերատորի աշխատանքում […]

Աշխարհը պետք է գիտակցի, թե ինչ է տեղի ունենում այստեղ, ամերիկյան հանրությունը պետք է իմանա, որ ԱՄՆ-ում արտադրված F-16-երն այսօր օգտագործվում են հայերին թիրախավորելու նպատակով. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել ֆրանսիական հայտնի Le Figaro թերթին: Նա նշել է, թե հայկական կողմն ունի ապացույցներ, որ Թուրքիան ռազմական աջակցություն է ցուցաբերում Ադրբեջանին։ -Դուք մեղադրում եք Թուրքիային՝ Ադրբեջանին ռազմական աջակցություն ցուցաբերելու համար։ Ի՞նչ ապացույցներ կան ձեր տրամադրության տակ։  -Այո՛, մենք ապացույցներ ունենք։ Ռուսաստանը, Ֆրանսիան և Իրանն արդեն իսկ ընդունել են, որ սեպտեմբերի […]

Հակամարտության հետագա սրացման ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի և Թուրքիայի ռազմաքաղաքական ղեկավարությունը․ ՀՀ ԱԳՆ

Հոկտեմբերի 1-ին Ադրբեջանի ԶՈՒ հրետանի է կիրառել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Շատվան գյուղի ուղղությամբ, ինչպես նաև հարվածային ԱԹՍ-ից հրթիռ է արձակել Մեծ Մասրիկ բնակավայրի վրա, որի հետևանքով զոհվել է 1967 թ․ ծնված Գևորգ Վարդանյանը, երկու քաղաքացիական անձ ստացել է տարբեր աստիճանի վիրավորվում։ Ավելի ուշ ՀՀ օդային տարածք են ներխուժել հակառակորդի ԱԹՍ-ները և հետախուզական թռիչքներ իրականացրել […]

Մակրոնը կզանգի Էրդողանին. հատվել են կարմիր գծեր ՆԱՏՕ-ի անդամի կողմից

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հոկտեմբերի 2-ին հայտնել է, որ հեռախոսազրույց է ունենալու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, որպեսզի քննարկի սիրիացի զինյալների՝ Թուրքիայի տարածքով Ադրբեջան տեղափոխելու խնդիրը: Այս մասին տեղեկացնում է Sputnik-ը: «Ես առաջիկա մի քանի օրվա ընթացքում կզանգահարեմ նախագահ Էրդողանին, քանի որ հավատում եմ, որ Ֆրանսիան, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, պետք է […]

ՊԲ-ն հրապարակել է ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված զինծառայողների անունները

ՊԲ-ն հրապարակել է ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված զինծառայողների անունները: Գալստյան Սևակ Արայիկի, ծնվ. 1986թ. Պետրոսյան Էդվարդ Մանվելի, ծնվ. 1991թ. Ղարիբյան Տիգրան Համբարձումի, ծնվ. 2000թ. Սադոյան Մեխակ Արեստի, ծնվ. 2000թ. Աբրահամյան Արշակ Գագիկի, ծնվ. 1978թ. Հայրապետյան Կարեն Խաչիկի, ծնվ. 1997թ. Գալստյան Էդգար Արթուրի, ծնվ. 1999թ. Բաղդասարյան Խաչիկ Կարենի, ծնվ. 1987թ. Հովհաննիսյան Վահրամ Գեղամի, ծնվ. […]

Տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի արտահերթ ընդլայնված նիստ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ հոկտեմբերի 2-ին տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի արտահերթ ընդլայնված նիստ: Երկրի ղեկավարը նշել է, որ պատերազմական իրավիճակում և ռազմական դրության պայմաններում պետական կառավարման ոլորտում պետք է գործադրել բոլոր միջոցները բարձր արդյունավետություն ապահովելու համար: «Հանրային մակարդակում յուրաքանչյուր խնդիր պետք է արագ լուծում ստանա: Հատկապես պարենամթերքի մատակարարման հարցում թե՛ առաջնագծում, թե՛ […]

Մեղրիում գործարկվելու են տագնապ ազդարարող շչակներ

Այսօր ժամը 10։00-ից Մեղրիի ողջ համայնքում գործարկվելու են տագնապ ազդարարող շչակներ՝ դրանց տեխնիկական վիճակը ստուգելու նպատակով։ Այս մասին հայտարարություն է տարածել Մեղրիի համայնքապետարանը: «Կոչ ենք անում չանհանգստանալ և որևէ գործողության չդիմել։ Մյուս օրերին նման ազդարում լսելու դեպքում խնդրում ենք առանց խուճապի մատնվելու տեղավորվել ապաստարաններում։ Խնդրում ենք տարածել և իրազեկել նաև սոցցանցերից չօգտվող ձեր բարեկամ-ծանոթներին»,-ասված է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ՍեպտեմբերիՆոյեմբերի

Ամենաընթերցված