09 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 2020

Այս պահին ճակատային գծի բոլոր ուղղություններում վերսկսել են մարտական գործողությունները

Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում իրադրությունը եղել է հարաբերական կայուն-լարված: Առանձին ուղղություններում շարունակվել են փոխհրաձգությունները հրետանային ու հրաձգային զինատեսակներից: Օպերատիվ-մարտավարական իրադրությունում էական փոփոխություններ չեն արձանագրվել:   Այս պահին ճակատային գծի բոլոր ուղղություններում վերսկսել են մարտական գործողությունները: ՊԲ ստորաբաժանումները շարունակում են կասեցնել հակառակորդի բոլոր գրոհները՝ վերջինիս պատճառելով կկենդանի ուժի և զինտեխնիկայի կորուստներ:

Իշխանական մեծամասնությունը շարունակում է «սեւի» ու «սպիտակի» պառակտիչ կռիվը, «սեւերը»՝ անաղմուկ դրսի հետ են աշխատում․ Իրատես

Ասում են, թե այս օրերին ժամանակին միջազգային կառույցների հետ աշխատած, տարբեր բարեկամական խմբերում ընդգրկված նախկինները՝ «սեւերը», դրսի հետ ակտիվ աշխատանքներ են տանում, բոլոր խողովակներով ներկայացնում սահմանային իրավիճակը, ադրբեջանա-թուրքական հարձակման ողջ պատկերը եւ հայկական կողմի հստակ մոտեցումը։ Ոu, ամենակարեւորը, անաղմուկ։ Նախկին իշխանությունների ներկայացուցիչները ոչ միայն անտեսել են բոլոր ներքին տարաձայնություններն ու կանգնել առաջնագծի զինվորի թիկունքին, այլեւ […]

Չորրորդն էլ ոչնչացվեց․ Նիկոլ Փաշինյան /տեսանյութ/

Կոտայքի եւ Գեղարքունիքի մարզերում հայտնված հակառակորդի 4 անօդաչու թռչող սարքերն էլ ոչնչացվեց։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Չորրորդն էլ ոչնչացվեց: Հանդարտ, վստահ եւ դուխով: Հաղթելու ենք»,- գրել է վարչապետը։ Նշենք, որ վարչապետը քիչ առաջ գրել էր՝ Կոտայքում եւ Գեղարքունիքում 4 անօդաչու թռչող է հայտնվել, որից ոչնչացվել էր 3-ը. ընթանում էր […]

«Արցախի հերոս» բարձրագույն կոչմանն եմ արժանացրել մեր լեգենդար հրամանատարներից Կարեն Ջալավյանին

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյան   Հարգելի՛ հայրենակիցներ Պաշտպանության բանակի մարտական կառավարման կենտրոնում քիչ առաջ «Արցախի հերոս» բարձրագույն կոչմանն եմ արժանացրել մեր լեգենդար հրամանատարներից Կարեն Ջալավյանին: Դա արել եմ հատուկ արարողակարգով ռադիոկապով ուղերձ հղելով ճակատի տարբեր հատվածներում գտնվող մեր զինվորականներին: Այդ որոշումը կայացրել եմ՝ հաշվի առնելով անձամբ նրա և իր գլխավորած ստորաբաժանումների ցուցաբերած սխրանքները և Հայրենիքի […]

Հակառակորդը հրետանի է կիրառել Հայաստանի Գեղարքունիքի մարզի Շատվան գյուղի ուղղությամբ, ինչպես նաև հարվածային ԱԹՍ-ից հրթիռ է արձակել Մեծ Մասրիկ բնակավայրի վրա․ կա զոհ

Հակառակորդը հրետանի է կիրառել Հայաստանի Գեղարքունիքի մարզի Շատվան գյուղի ուղղությամբ, ինչպես նաև հարվածային ԱԹՍ-ից հրթիռ է արձակել Մեծ Մասրիկ բնակավայրի վրա, ինչի հետևանքով զոհվել է 1967 թ․ ծնված Գևորգ Վարդանյանը, երկու քաղաքացիական անձ ստացել է տարբեր աստիճանի վիրավորվում։   ՀՕՊ ուժերը տվյալ տարածաշրջանում ոչնչացրել են հակառակորդի երեք ԱԹՍ, այդ թվում՝ Մեծ Մասրիկ բնակավայրին հրթիռային հարված […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ՍեպտեմբերիՆոյեմբերի