19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Մակրոնը կզանգի Էրդողանին. հատվել են կարմիր գծեր ՆԱՏՕ-ի անդամի կողմից

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հոկտեմբերի 2-ին հայտնել է, որ հեռախոսազրույց է ունենալու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, որպեսզի քննարկի սիրիացի զինյալների՝ Թուրքիայի տարածքով Ադրբեջան տեղափոխելու խնդիրը: Այս մասին տեղեկացնում է Sputnik-ը:

«Ես առաջիկա մի քանի օրվա ընթացքում կզանգահարեմ նախագահ Էրդողանին, քանի որ հավատում եմ, որ Ֆրանսիան, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, պետք է բացատրություններ պահանջի այս հարցի վերաբերյալ»,-ասել է Մակրոնը:

Ֆրանսիայի նախագահը նշել է նաև, որ հոկտեմբերի 1-ին հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ տեղեկատվություն փոխանակելու Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի վերաբերյալ: «Հավատում եմ, կարող եմ ասել, որ ռուսական կողմը նույն կերպ է գնահատում իրավիճակը: Նաև կարծում եմ, որ դա սպառնալիք է Ռուսաստանի և ամբողջ տարածաշրջանի անվտանգության համար»,- նշել է Մակրոնը՝ իրավիճակն անընդունելի համարելով:

Ինչպես տեղեկացնում է France 24-ը՝ Մակրոնը նաև ասել է, որ սիրիացի գրոհայինների Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի տեղափոխելով Թուրքիան կարմիր գիծն անցել է, ինչն անընդունելի է. «Ես ՆԱՏՕ-ի բոլոր գործընկերներին կոչ եմ անում հաշվի առնել ՆԱՏՕ-ի անդամի պահվածքը»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ