22 Փետրվարի, Կիրակի, 2026
KFC

Դեռ չեք հասկացե՞լ, որ միակ ճանապարհը, որ կյանքեր կխնայի և վերջ կտա այս արհավիրքին,Արցախի անկախության րոպե առաջ ճանաչումն է. Կարեն Բեքարյան

Քաղաքագետ Կարեն Բեքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով հակառակորդի կողմից Հադրութին ու Ստեփանակերտին հասցված հարվածներին: Նա այդ առնչությամբ հարցեր է հղել միջազգային գործընկերներին և առաջին հերթին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, որոնք ներկայացնում ենք ստորև.

«Թորքերը թուրքերի դրդմամբ հարվածում են Հադրութին, Ստեփանակերտին…

Հարցեր միջազգային գործընկերներին, և առաջին հերթին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին.

հասկանու՞մ եք, որ անհնար է չպատասխանել,

պատկերացնու՞մ եք պատասխանի ուղղությունները,

հասկանու՞մ եք՝ ուր է գնում գործընթացը, և ինչեր դեռ կլինեն,

ունե՞ք իրական կամք և հնարավորություն խելագար Ալիևին կանգնեցնելու,

հետո էլի պիտի համահարթեցված անատամ տեքստեր արտասանե՞ք,

դեռ չեք հասկացե՞լ, որ միակ ճանապարհը, որ կյանքեր կխնայի և վերջ կտա այս արհավիրքին`Արցախի անկախության րոպե առաջ ճանաչումն է»:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ