23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 2020

Ադրբեջանական զոհերի քանակն արդեն անցնում է 3000-ը

Հետախուզական տվյալները փաստում են, որ ադրբեջանական զոհերի քանակն արդեն անցնում է 3000-ը: Այս մասին ֆեյսբուքյան հանրագրում գրել է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը: «Դիերի մի մեծ մասը գտնվում է չեզոք գոտում ու նրանց այնտեղից հանելու ուղղությամբ գործնականում ոչ մի քայլ չի ձեռնարկվում»,-նշել է նա:  

Ի զե՛ն: Պատիվ ունենք: Մեկնում եմ առաջնագիծ՝ իմ բաժին մարտը մղելու․․․ Արայիկ Հարությունյան

Հայոց փառքի ու պարծանքի արժանի բանակի գեներալնե՛ր, սպանե՛ր, սերժանտնե՛ր, զինվորնե՛ր, Զինակից ընկերնե՛ր, Նվիրյալ կամավորնե՛ր, Արցախի և Ադրբեջանի շփման գծի ամբողջ երկայնքով տարբեր ինտենսիվությամբ ընթանում են ծանր մարտեր: Հրետակոծության են ենթարկվել քաղաքացիական բնակավայրերը, ներառյալ՝ մայրաքաղաք Ստեփանակերտը: Ազգն ու Հայրենիքը վտանգված են. վտանգված է մեր քաջ հայորդիների արյան գնով ազատագրված սեփական հողի վրա ազատ, անկախ ու արժանապատիվ […]

Արցախի սահմանի հյուսիսային և հարավային ուղղություններում ընթանում են համառ և թեժ մարտեր

Արցախի սահմանի հյուսիսային և հարավային ուղղություններում ընթանում են համառ և թեժ մարտեր։ Հակառակորդը, մեծ ուժեր կենտրոնացնելով այս թևերում, անցել է հարձակման։ Հայկական ստորաբաժանումները կասեցնում են հակառակորդի առաջխաղացումը՝ պատճառելով մեծ կորուստներ։  

Հետաքրքիր փաստեր Սարդարապատի հերոսամարտերից

 Այսօր Հայաստանում նշվում է Առաջին Հանրապետության հիմնադրման 100-ամյակը: Այդ օրերին են տեղի ունեցել նաև մայիսյան հերոսամարտերը: Դրանցից ամենաուշագրավը Սարդարապատի ճակատամարտն էր, որի մասին ստորև կներկայացնենք քիչ տարածված փաստեր. 1918 թվականին թուրքական 36-րդ դիվիզիան ներխուժում է Արարատյան դաշտ և գրավում Սարդարապատից 10 կմ հեռու գտնվող «Արաքս» կայարանը, որով անցնում էր Ալեքսանդրապոլ-Երևան երկաթգիծը: Երկրում տիրում էր համընդհանուր […]

5 օրում Փաշինյանը 3-րդ անգամ է նախաձեռնում Պուտինի հետ հեռախոսազրույց

Հայկական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի 3-րդ հեռախոսազրույցը վերջին 8 օրում։ Քննարկվել  է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը։ Այս մասին տեղեկացնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Կողմերը մտահոգություն են հայտնել Մերձավոր Արևելքից անօրինական զինված կազմավորումների ներգրավվածության մասին ստացվող տեղեկությունների առնչությամբ», – ասված է հաղորդագրության մեջ: Վլադիմիր Պուտինը կրկին ընդգծել […]

Քաղաքացիական օբյեկտները թիրախավորվում են նաև բալիստիկ հրթիռներով. Արծրուն Հովհաննիսյան

Քաղաքացիական օբյեկտները թիրախավորվում են նաև բալիստիկ հրթիռներով, Արցախից հաղորդում է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։ «Հավանաբար նաև LORA հրթիռներով», – նշել է Հովհաննիսյանը։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ՍեպտեմբերիՆոյեմբերի