12 Մարտի, Չորեքշաբթի, 2025
KFC

5 օրում Փաշինյանը 3-րդ անգամ է նախաձեռնում Պուտինի հետ հեռախոսազրույց

Հայկական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի 3-րդ հեռախոսազրույցը վերջին 8 օրում։ Քննարկվել  է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը։ Այս մասին տեղեկացնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

«Կողմերը մտահոգություն են հայտնել Մերձավոր Արևելքից անօրինական զինված կազմավորումների ներգրավվածության մասին ստացվող տեղեկությունների առնչությամբ», – ասված է հաղորդագրության մեջ:

Վլադիմիր Պուտինը կրկին ընդգծել է ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման և հակամարտության կարգավորմանն ուղղված քաղաքական-դիվանագիտական ջանքերի վերսկսման անհրաժեշտությունը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների (Ռուսաստան, Ֆրանսիա, ԱՄՆ) նախագահների` 2020թ-ի հոկտեմբերի 1–ի հայտարարության առաջնորդությամբ:

«Պայմանավորվել են շարունակել շփումները տարբեր ձևաչափերով», – նշվում է հաղորդագրության մեջ:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ