22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 12, 2020

Երկխոսություն սկսելու գործընթացը ձգձգել չի կարելի. Լավրովը՝ Մնացականյանի հետ հանդիպումից հետո

Քիչ առաջ ավարտվեց ՀՀ և ՌԴ արտաքին գործերի նախարարների փակ հանդիպումը: Հանդիպմանը հաջորդած ասուլիսի ժամանակ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը տեղեկացրեց, որ փակ դռների հետևում մտքեր են փոխանակել՝ ինչպես առաջ շարժվել: Լավրովը նկատեց՝ դա չի նշանակում, որ բոլոր հարցերը կլուծվեն արագ և միաժամանակ, բայց մյուս կողմից էլ ավելացրեց, որ հակամարտության կողմերի՝ երկխոսություն սկսելու գործընթացը ձգձգել […]

Ադրբեջանում քրեական գործ են հարուցել WarGonzo նախագծի հեղինակ Սեմյոն Պեգովի դեմ

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել WarGonzo նախագծի ստեղծող Ռուսաստանի քաղաքացի, ռազմական լրագրող Սեմյոն Պեգովի դեմ: Ադրբեջանում լրագրողին մեղադրում են Հայաստանի տարածքից Լեռնային Ղարաբաղ մուտք գործելու համար: Ղարաբաղում հակամարտության սկզբից ի վեր Սեմյոն Պեգովն ակտիվորեն պատրաստում էր ռեպորտաժներ ամենաթեժ կետերից՝ ներկայացնելով իրավիճակի իրական պատկերը:

Ադրբեջանական օդուժը սահմանի երկայնքով կիրառում է Սու-25 գրոհիչ ինքնաթիռներ. ՊԲ-ն մեկը խոցել է

Թուրքիայի ռազմաօդային ուժերի F-16 կործանիչների պատսպարմամբ ադրբեջանական օդուժը սահմանի երկայնքով կիրառում է Սու-25 գրոհիչ ինքնաթիռներ, հաղորդում է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։ «Արցախի ՊԲ ՀՕՊ ստորաբաժանումները հյուսիսարևելյան ուղղությամբ խոցել են հակառակորդի մեկ միավոր Սու-25 գրոհիչ», – նշել է Ստեփանյանը։

Ամեն ինչ որոշվում է մարտի դաշտում և այն կետը, որից պետք է սկսել բանակցությունները, կոնկրետ պահին է որոշվելու, ոչ թե հիմա. Սուրեն Սահակյան

Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը արտախորհրդարանական ուժերի հետ հանդիպում է ունեցել, հանդիպումից հետո «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նշեց, որ հանդիպմանն արտախորհրդարանական ուժերը ներկայացրել են ստեղծված իրավիճակի հետ կապված իրենց դիրքորոշումը:  Հարցին, թե «Քաղաքացու որոշում» կուսակցութունը ի՞նչ է կարծում՝ պե՞տք է ճանաչել Արցախի անկախությունը, Սուրեն Սահակյանը նշեց. «Մենք կուսակցության […]

Մեր տեսակետը հստակ է՝ Արցախը չի լինլու Ադրբեջանի կազմում. Շարմազանովը՝ Փաշինյանի հետ հանդիպումից հետո

Քաղաքական ուժերին հրավեր էր, թեման Արցախում ռազմական գործողություններն էին, կառավարությունում վարչապետի և արտախորհրդարանական ուժերի հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ ավելացնելով, որ յուրաքանչյուր քաղաքական ուժ իր կարծիքն է արտահայտել: Հարցին՝ արտահայտված տեսակետները համընկնու՞մ էին, թե՞ ոչ՝ Շարմազանովը պատասխանեց. «Համընկնում են, թե չէ՝ պետք է հարցնեք իրենց: Մեր տեսակետը հստակ է՝ Արցախը […]

«Չէ, չէ, ինչ որոշում». Իշխան Սաղաթելյանը մանրամասներ ներկայացրեց վարչապետի հետ հանդիպումից

Արտախորհրդարանական ուժերը վարչապետի հետ հանդիպմանը քննարկել են երկրում ստեղծված իրավիճակը, Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո լրագրողներին ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։  «Իրավիճակի մասին լսեցինք տեղեկություններ, ներկայացրինք մեր կարծիքը ստեղծված իրավիճակի հետ կապված», – ասաց Սաղաթելյանը։ Նա նշեց՝ կոնկրետ Դաշնակցությունը ներկայացրել է իր պատկերացումները Արցախի հարցի շուրջ։  «Շատ մանրամասնություններով, դետալներով ներկայացրել ենք, որն այս պահին […]

Հայաստան հիմնադրամը հավաքել է 100 միլիոն դոլար

«Հայաստան» համահայկական հիմնադրամը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 12-ի  դրությամբ «Մենք ենք մեր սահմանները» դրամահավաք-արշավի շրջանակներում հավաքագրվել է ավելի քան 100 մլն ԱՄՆ դոլար։ «Համազգային բացառիկ մոբիլիզացիայի արդյունքում,  ամեն րոպե Հիմնադրամի կայքով արվում են հարյուրավոր նվիրատվություններ։ Մեր թիկունքն ամուր է Հայաստանի և Սփյուռքի նվիրումի և համախմբվածության շնորհիվ։ Հիշեցնում ենք նվիրատվություն կատարելու եղանակները՝ –      Հիմնադրամի […]

Եթե Աշոտը սխրանքներ է կատարել՝ պետք է բարձրաձայնել, բայց ոչ ազգային անվտանգության հաշվին․ Տիգրան Աբրահամյան

«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Հարգելի ԱԱԾ, խնդրում եմ զբաղվեք այն պաշտոնյաներով, ովքեր վարչապետի, վարչապետի որդու դերն ու նշանակությունը բարձրացնելու նպատակով մեծ հարված են հասցնում մեր զինված ուժերին, ըստ այդմ՝ մեր ազգային անվտանգությանը։ Աշոտ Փաշինյանին պետք չէ թիրախավորել, այստեղ խնդիրը Աշոտը չի, այլ իր անունը շրջանառության մեջ մտցնողները։ Եթե Աշոտը սխրանքներ է […]

Իրավիճակը շարունակում է օրհասական մնալ, բոլորս մեկ մարդու պես պետք է ոտքի կանգնենք. Արայիկ Հարությունյան

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը Facebook-ում գրել է.   «Հարգելի ՛ հայրենակիցներ, իրավիճակը շարունակում է օրհասական մնալ: Ակտիվ հանդիպումներ եմ ունենում աշխարհազորի հետ:    Բոլորս մեկ մարդու պես պետք է ոտքի կանգնենք: Զոհասեղանին Հայրենիքի փրկության հարցն է: Արցախյան առաջին պատերազմի մասնակիցներին ներգրավում ենք պայքարի մեջ: Երախտապարտ եմ մեր ժողովրդի ցուցաբերած պատրաստակամության և համախմբված կերպով հող […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ՍեպտեմբերիՆոյեմբերի