22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 12, 2020

Վարչապետն Արցախի հարցով մոտ ապագայում կդիմի հանրությանը. Ալեն Սիմոնյան

Մոտ ապագայում վարչապետ Նիկոլ Փաշինյանը կդիմի հանրությանը եւ ինֆորմացիա կտրամադրի ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 12-ին, կառավարությունից դուրս գալիս լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը։ Սիմոնյանն ասաց, որ չի կարող ասել՝ ինչ ֆորմատով է լինելու վարչապետի խոսքը, իսկ հարցին՝ վարչապետի խոսքը, մասնավորապես, ինչի՞ն է վերաբերելու, Սիմոնյանը պատասխանեց. «Ամեն ինչին, մեր հասարակությունը […]

«Արցախյան պատերազմում ավելի օրհասական պահեր են եղել, ավելի ծանր վիճակներ, բայց հաղթել ենք ու հաղթելու ենք». Արծրուն Հովհաննիսյան

Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Արցախյան պատերազմում ավելի օրհասական պահեր են եղել, ավելի ծանր վիճակներ, բայց հաղթել ենք ու #Հաղթելուենք»։  

Հայաստանն ու Արցախը վաղուց կողմ են արտահայտվել հրադադարի վերահսկման մեխանիզմների ներդրմանը. Մնացականյան

Հայաստանն ու Արցախը վաղուց կողմ են արտահայտվել հրադադարի վերահսկման մեխանիզմների ներդրմանը, ՌԴ ԱԳ նախարարի հետ փակ հանդիպմանը հաջորդած ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ ավելացնելով, որ Ադրբեջանն է դրանից հրաժարվում: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն էլ հաստատեց, որ վերահսկման մեխանիզմների թեման կարևոր նշանակություն ունի: Ի պատասխան Ղարաբաղյան հակամարտության համատեքստում Ալիևի՝ Թուրքիայի դերի մեծացման […]

Սահմանադրական դատարանի նախագահ է ընտրվել Արման Դիլանյանը

ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ է ընտրվել Արման Դիլանյանը, հայտնում է ՍԴ աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանը։ ՍԴ նախագահի ընտրության համար այսօր ինքնաառաջադրվել էր ՍԴ դատավոր Արման Դիլանյանը: Առաջադրվել էին նաև Արևիկ Պետրոսյանի և Աշոտ Խաչատրյանի թեկնածությունները, որոնք հանդես էին եկել ինքնաբացարկի հայտարարությամբ։ Սեպտեմբերի 25-ին անհրաժեշտ ձայների բացակայության պատճառով ՍԴ նախագահ չէր ընտրվել։ Սահմանադրական դատարանի նախագահ և փոխնախագահ […]

Քայլերթ՝ Արցախի անկախության ճանաչման պահանջով /տեսանյութ/

Այս պահին Երևանում ՀՀ մի շարք քաղաքացիներ քայլերթ են իրականացնում՝ Արցախի անկախության ճանաչման պահանջով: Ակցիայի մասնակիցները քայլում են Հայաստանի և Արցախի դրոշները ձեռքներին, նրանք վանկարկում են` «Ճանաչում», «Արցախը Հայաստան է»: Մասնակիցները պնդում են՝ Արցախի ճանաչումը պատերազմի ավարտի միակ հնարավոր տարբերակն է:  

«Անհրաժեշտ է դադարեցնել ռազմական գործողությունները. այս կոնֆլիկտը ռազմական լուծում չունի». Սերգեյ Կոպիրկին

ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը ՀՀ կառավարության դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է ստեղծված իրավիճակի մասին, տվել է իր գնահատականները և շնորհակալություն հայտնել ՄԽ համանախագահներին, մասնավորապես՝ ՌԴ նախագահ Պուտինին՝ այն ջանքերի համար, որոնք ներդրվում են ԼՂ-ում կրակի դադարեցման ուղղությամբ։ Հարցին՝ տեսնում ենք, որ հրադադարի ռեժիմ չի հաստատվում, ի՞նչ քայլեր […]

Հայտարարություն․ Տուգանքներով անհնար է դարձել մեր աշխատանքը

Հոկտեմբերի 10-ին՝ շաբաթ օրը, Yerevan.Today լրատվական կայքի խմբագրություն էին այցելել ոստիկանության երեք աշխատակից՝ կայքի նկատմամբ վարչական վարույթ իրականացնելու (տուգանելու) նպատակով։ Առիթը 7or.am կայքից արտատպած հոդվածն էր։ Նրանք ասացին, թե հոդվածը պետության անվտանգությանը սպառնալիք է դիտվում։ Ոստիկաններին չէին ասել, թե հոդվածի որ տողը կամ որ բառն է սպառնալիք և կամ էլ ինչ սպառնալիք է։ Սպառնալիք է […]

Սամվել Կարապետյանը հերթական 3 մլն դոլարն է տրամադրել մարդասիրական ծրագրերի իրականացման համար

Սամվել Կարապետյանի նախաձեռնությամբ  «Տաշիր» բարեգործական հիմնադրամը Հայաստանում հերթական 3 մլն ԱՄՆ դոլարն է հատկացրել մարդասիրական ու սոցիալական ծրագրերի իրագործման համար: «Մենք բազմակողմանի աջակցություն ենք ցուցաբերել, ցուցաբերում եւ շարունակելու ենք ցուցաբերել հայ ժողովրդին հատկապես այս դժվարին ժամանակներում։ Հավատում եմ, որ ի վերջո կկարողանանք ապահովել բոլոր պայմանները հայոց հողի խաղաղության ու բարգավաճման համար», – ընդգծել է Սամվել […]

«Ամեն օր նոր շարասյուն է մեկնում». սիրիացի զինյալները «The National»-ին պատմել են՝ ինչպես են Թուրքիայում հավաքագրվել ու մեկնել Ադրբեջան

Արաբական Միացյալ Էմիրությունների «The National» պարբերականը հայտնել է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի զինված ուժերի կազմում կռվող սիրիացի զինյալների մասին և մեջբերել նրանց հետ զրույցից հատվածներ, հաղորդում է «Infoteka24»-ը: Հոդվածը վերնագրված է. «ԼեռնայինՂարաբաղում Թուրքիայի սիրիացի վարձկանները հարցնում են. Ինչո՞ւ ենք մենք այստեղ»: Ըստ պարբերականի՝ գրոհայինները եկել էին կռվելու փողի համար, բայց մարտերի սրությունը նրանց ստիպում է մտածել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ՍեպտեմբերիՆոյեմբերի