27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 12, 2020

Երկար ժամանակով լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 12-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Արմավիրի մարզում՝ 11։00-17։00 Ակնալիճ, Տարոնիկ և Առատաշեն գյուղեր, Կոտայքի մարզում՝ 11։00-17։00 Կամարիս, Կապուտան, Պտղնի և Գեղաշեն գյուղեր մասնակի, Սյունիքի մարզում՝ 09:30-15:00 Բռնակոթ գյուղ մասնակի, 10:00-16:00 Անգեղակոթ գյուղ մասնակի:  

Նա այլեւս չկա: Լերա Կուդրյավցեւան սգում է Արցախում զոհված ընկերոջ մահը

Ռուս հայտնի հեռուստահաղորդավարուհի Լերա Կուդրյավցեւան հետեւորդներին հայտնել է ողբերգության մասին, որը նրան շոկի է ենթարկել։ «Լեռնային Ղարաբաղում մահացել է իմ լավ ընկեր Արմեն Կնյազյանը։ Գնացել էր Արցախ, ու ահա նա այլեւս չկա։ Անհավանական լուսավոր, բարի Արմեն, դու առհավետ իմ հիշողություններում ես։ Աշխարհը խելագարվում է։ Կանգ առեք»,- Instagram-ում գրել է աստղը։  

Ադրբեջանի Զինված ուժերի ձեռքերում են գտնվում հայ զինծառայողների մարմինները, որոնց նկատմամբ կիրառվել են արգելված ոտնձգություններ․ Արցախի ՄԻՊ

Ադրբեջանի ԶՈԻ-ի ձեռքերում են գտնվում առնվազն հայ զինծառայողների մարմինները։ Կան որոշ ապացույցներ, որ այդ մարմինների հանդեպ ադրբեջանական կողմը կատարել է միջազգային մարդասիրական իրավունքով արգելված ոտնձգություններ։ Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ArtsakhInformation/posts/193922762248512  

Արմե՛ն, իմ սիրելի՛ ընկեր, դու քո պայքարով, Հայրենիքն իրավամբ սիրելու քո օրինակով խորհրդանիշ դարձար …

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը գրել է․ «Իսպանիայում հաստատված և գործարար կյանքում շոշափելի հաջողությունների հասած Արմեն Կնյազյանի մասին մի անգամ արդեն խոսելու առիթ եմ ունեցել : Ամիսներ առաջ էինք հանդիպել, զրուցել, ծրագրեր նախանշել: Իսկ պատերազմից օրեր առաջ Հայրենիքում էր. Արցախն այլևս սպասում էր նրա ստեղծարար ջանքերին ու ներդրումներին… Արմենի հետ ծանոթացել էի 2016թ-ի քառօրյա պատերազմի օրերին: […]

Թշնամին, մեծաքանակ ուժեր կենտրոնացնելով Հադրութի ուղղությամբ, փորձում է ներխուժել քաղաք. Վահրամ Պողոսյան

Հադրութի հատվածում լայնածավալ մարտական գործողությունները շարունակվում են, ֆեյսբուքյան գրառում է արել ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը: «Թշնամին, մեծաքանակ ուժեր կենտրոնացրելով այդ ուղղությամբ, ամեն կերպ փորձում է ներխուժել քաղաք: Պաշտպանության բանակը ամեն թիզ հողի համար ծանր մարտեր է մղում»,- գրել է նա:

Երբ թշնամին տարածում է մեր զոհված տղերքի դիերի վիդեոներ ու լուսանկարներ, իր նպատակը ակնհայտ է՝ մեր հանրությանը բարոյալքել, ընկճել, կամքը պարալիզացնել

Երբ թշնամին տարածում է մեր զոհված տղերքի դիերի վիդեոներ ու լուսանկարներ, իր նպատակը ակնհայտ է՝ մեր հանրությանը բարոյալքել, ընկճել, կամքը պարալիզացնել։ Սա այսպես կոչված «պատերազմական ժամանակի քարոզչություն է», կիրառվում է անհիշելի ժամանակներից։ Այս ամենը շատ լավ հասկանալով ու գիտակցելով՝ վստահեցնում եմ, որ քանի դեռ ես եմ համակարգում Razm.Info աշխատանքը, ու քանի դեռ պատերազմը չի ավարտվել, մեր ֆեյսբուքյան […]

Պաշտպանության բանակը հայտարարություն է տարածել

«Ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկություններ են տարածում այն մասին, որ իբր Կարմիր Շուկայի ուղղությամբ նահանջող ՊԲ ստորաբաժանումներին հասցվել են հրետանային հարվածներ, որոնց արդյունքում կան լուրջ կորուստներ: Ադրբեջանական քարոզչամեքենան, սովորության համաձայն, խեղաթյուրում է իրականությունը՝ փորձելով ամեն գնով ապացուցել Հադրութը վերահսկողության տակ վերցնելու մասին Ի. Ալիևի մերկապարանոց հայտարարությունը: ՊԲ ստորաբաժանումները ռազմաճակատի ամբողջ երկարությամբ շարունակում են վստահորեն կատարել առաջադրված մարտական […]

Ոստիկանությունը հայտնաբերել է արգելված հրապարակումների 14 դեպք, տուգանել են

ՀՀ ոստիկանության ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներով, հոկտեմբերի 11-ի ժամը 17․00-ի դրությամբ հայտնաբերվել է արգելված հրապարակումների 14 դեպք, որոնցից 9-ը՝ լրատվական գործունեություն իրականացնողների, 5-ը՝ լրատվական գործունեություն չիրականացնող անձանց կողմից։ 11 դեպքով հարուցվել է վարչական վարույթ, 3-ով արդեն կիրառվել են վարչական տույժեր։ Մասնավորապես՝ լրատվական գործունեություն չիրականացնող մեկ անձ տուգանվել է 300 հազար դրամի չափով, երկու լրատվական կայք՝ 700 […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ՍեպտեմբերիՆոյեմբերի

Ամենաընթերցված