28 Հունվարի, Ուրբաթ, 2022
KFC

«Անհրաժեշտ է դադարեցնել ռազմական գործողությունները. այս կոնֆլիկտը ռազմական լուծում չունի». Սերգեյ Կոպիրկին

Kopirkin-2

ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը ՀՀ կառավարության դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է ստեղծված իրավիճակի մասին, տվել է իր գնահատականները և շնորհակալություն հայտնել ՄԽ համանախագահներին, մասնավորապես՝ ՌԴ նախագահ Պուտինին՝ այն ջանքերի համար, որոնք ներդրվում են ԼՂ-ում կրակի դադարեցման ուղղությամբ։

Հարցին՝ տեսնում ենք, որ հրադադարի ռեժիմ չի հաստատվում, ի՞նչ քայլեր պետք է արվեն դրան հասնելու համար, նա պատասխանեց. «Պետք է հասնել նրան, որ դա կատարվի այնպես, ինչպես կողմերը պայմանավորվել են Մոսկվայում: Ռուսական կողմից արվում է անհրաժեշտ ամեն ինչ, որպեսզի հրադադարի ռեժիմն իրապես գործի»:

Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման վերաբերյալ հարցին ի պատասխան՝ ՌԴ դեսպանն ասաց, որ Ռուսաստանի դիրքորոշումն այն է, որ անհրաժեշտ է դադարեցնել ռազմական գործողությունները, որպեսզի մարդիկ չմահանան, անհրաժեշտ է վերադառնալ բանակցային սեղան և վարել սուբստանտիվ բանակցություններ՝ գործող ֆորմատով:

Ճշտող հարցին՝ այսինքն՝ Ռուսաստանը հիմա դեռ պատրաստ չէ՞ ճանաչել Արցախի անկախությունը, նա պատասխանեց. «Մեր պաշտոնական դիրքորոշումը մեկ անգամ չէ, որ արտահայտվել է, և մեր գործողությունների տրամաբանությունը ելնում է հենց դրանից, որ անհրաժեշտ է դադարեցնել ռազմական գործողությունները, այս կոնֆլիկտը ռազմական լուծում չունի, և անհրաժեշտ է նստել բանակցային սեղանի շուրջ և վարել սուբստանտիվ բանակցություններ»:

Լրագրողի հարցին՝ խաղաղապահների հարցը վարչապետի հետ քննարկվե՞լ է, նա պատասխանեց, որ այսօրվա հանդիպմանը այդ հարցը չի քննարկվել:

Դեսպանը դարձյալ ընգծեց՝ պետք է հասնել նրան, որպեսզի ռազմական գործողությունները դադարեն. «Դա Ռուսաստանի դիրքորոշումն է»:

KFC

Արխիվ

Հունվարի 2022
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ