13 Սեպտեմբերի, Կիրակի, 2026
KFC

Եթե Աշոտը սխրանքներ է կատարել՝ պետք է բարձրաձայնել, բայց ոչ ազգային անվտանգության հաշվին․ Տիգրան Աբրահամյան

«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը գրում է․

«Հարգելի ԱԱԾ, խնդրում եմ զբաղվեք այն պաշտոնյաներով, ովքեր վարչապետի, վարչապետի որդու դերն ու նշանակությունը բարձրացնելու նպատակով մեծ հարված են հասցնում մեր զինված ուժերին, ըստ այդմ՝ մեր ազգային անվտանգությանը։

Աշոտ Փաշինյանին պետք չէ թիրախավորել, այստեղ խնդիրը Աշոտը չի, այլ իր անունը շրջանառության մեջ մտցնողները։
Եթե Աշոտը սխրանքներ է կատարել՝ պետք է բարձրաձայնել, բայց ոչ մյուս զինծառայողների և ազգային անվտանգության հաշվին։ Վերջապես հասկացեք։

ՀԳ. Բնականաբար, այդ գրառումը մոտս չեմ դնի կամ այդ մասին հղում չեմ անի»։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ