02 Հունվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 2020

Խորհուրդ ԱԱԾ պետին

Հաշվի առնելով այն իրողությունը, որ իշխանությունը հանրությանն այդ գործով պատշաճ տեղեկություններ հայտնելու փոխարեն շարունակում է լկտիաբար շահարկել թեման, ապա Քյարամյանին խորհուրդ եմ տալիս պարզել, թե ինչպե՞ս ստացվեց, որ նախաքննության մարմինը գաղտնալսման գործով առանցքային վկայի (փաստացի կասկածյալ) ցուցմունքները պատշաճ չգնահատեց եւ որոշակի անձանց մեղադրանքներ չառաջադրեց։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ […]

Զոհրաբ Մնացականյանն Ալիևի հայտարարությունը չի մեկնաբանում՝ այն որակելով հուզական

«Հայաստանը շատ հետևողական է եղել իր մոտեցումներում խաղաղ գործընթացի վերաբերյալ, մենք առավել հստակ ընդգծել ենք, որ խաղաղ գործընթացն այլընտրանք չունի, որ կարգավորումը հնարավոր է միայն խաղաղ ճանապարհով»,- այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ պատասխանելով լրագրողի՝ առանց նախապայմանների բանակցությունների վերադառնալու վերաբերյալ հարցին, որի մասին կոչ էր արել ԵԱՀԿ Մինսկի խումբը։ […]

Պոմպեոն Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում հնարավորինս շուտ վերսկսել բովանդակային բանակցությունները

Politik.am-ը գրում է․ «Ամերիկայի Միացյալ Նահանգների անունից շնորհավորում եմ հայ ժողովրդին Անկախության օրվա առթիվ, որը նշանավորում է անկախության հռչակումն ու Խորհրդային Միության կազմից դուրս գալը, ասված է ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոյի շնորհավորական ուղերձում՝ Հայաստանի անկախության տոնի առթիվ: «Միացյալ Նահանգները հանձնառու է շարունակել երկկողմ գործընկերությունը՝ ամրապնդելու մեր ժողովուրդների կապերը, որոնք խարսխվում են ընդհանուր ժողովրդավարական արժեքների և […]

Վստահ եմ, որ մենք ազգովի հասնելու ենք այդ վսեմ նպատակներին. Վիտալի Բալասանյան

Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի անկախության 29-րդ տարեդարձի առիթով. «Սիրելի՛ հայրենակիցներ, Ընդունեք իմ սրտագին շնորհավորանքները Հայաստանի Հանրապետության անկախության տոնի առթիվ՝ տոն, որը մեր պապերի դարավոր երազանքն էր, և այն իրականություն դարձավ հայ ժողովրդի բազմամյա պայքարի ու անկոտրում ոգու շնորհիվ: Պատմական ու նվիրական է այս օրը: 1991 թվականին հայ ժողովուրդը իրականացրեց […]

Տերն ենք հանուն ազատության մղած պայքարի և փառավոր հաղթանակի. Արցախի նախագահը շնորհավորել է Անկախության օրը

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ անկախության օրվա կապակցությամբ: Ուղերձում մասնավորապես ասված է.«Այսօր տոնում ենք Հայաստանի Հանրապետության անկախության 29-րդ տարեդարձը, տոնում ենք ազգովի՝ որպես անբաժանելի մի մարմին և անսասան մի ուժ, լեցուն սեփական ճակատագիրը կերտողի հաստատակամությամբ ու վճռականությամբ, խիզախ ու աննկուն: Տոնում ենք որպես ժողովրդավարության, մարդասիրության ու համամարդկային արժեքների հաղթանակ»: Նախագահը նշել […]

Պետք է հնարավորություն ունենալ հասկանալ, թե ինչու ու որտեղ է աշխարհը մեզ սխալ հասկանում. Վարչապետ

Մինչև 2050 թվականը 1 շնչի հաշվով պետք է ունենանք աշխարհի ամենամարտունակ բանակը, Հայաստանի՝ մինչև 2050 թ. վերափոխման ռազմավարությունը ներկայացնելիս ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Մեր մի զինվորը իր սպառազինության, տեխնիկայի, անհատական պատրաստվածության մակարդակով պետք է լինի ամենամարտունակը, մեկ շունչ ի՞նչ է նշանակում, որ մեր մեկ զինվորը, օրինակ, կարող է դիմակայել պոտենցիալ հակառակորդի յոթ կամ տասը […]

Վլադիմիր Պուտինը շնորհավորել է ՀՀ վարչապետին Անկախության տոնի առթիվ

Հայաստանի Հանրապետության անկախության 29-րդ տարեդարձի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Հարգելի Նիկոլ Վովայի, Ընդունեք անկեղծ շնորհավորանքներս Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ: Ռուսաստանում կարևորում են Հայաստանի հետ բարեկամական, դաշնակցային հարաբերությունները: Վստահ եմ, որ մեր երկրների կառուցողական երկխոսությունը, տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցությունը, ինչպես նաև եվրասիական […]

Հայոց պետականությունը 29-ը չէ 290 կամ 2900 տարի էլ կդիմանա, եթե ավանտյուրիստները չգան ու չասեն. ոչինչ արված չէ, ստիպված ենք սկսել 0-ից․ Հրանտ Բագրատյան

Հայոց պետականությունը 29-ը չէ 290 կամ 2900 տարի էլ կդիմանա, եթե պետականությունը վեր դասվի ամեն ինչից, դրա կառուցման գործընթացը լինի շարունակական։ Եթե ավանտյուրիստները չգան ու չասեն. ոչինչ արված չէ, ստիպված ենք սկսել 0-ից։ Այս մասին իր ֆեյսբուքյան հանրագրում գրել է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը՝ շնորհավորելով ՀՀ անկախության 29-րդ տարեդարձի կապակցությամբ: «Սիրելի հայրենակիցներ, շնորհավորում եմ […]

Երեւանի չարդարացված սպասողական պահվածքը խրախուսում է Էրդողանին. «Վերնատուն»

Սեպտեմբերի 18-ին տեղի է ունեցել «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի Արցախի, անվտանգության և արտաքին հարաբերությունների հարցերի հանձնաժողովի հերթական քննարկումը, որն այս անգամ նվիրված էր Հայաստանի հարակից տարածաշրջաններում, հատկապես ԼՂ հակամարտության և հայ-ադրբեջանական խնդիրներում Թուրքիայի կտրուկ ակտիվացող ագրեսիվ քաղաքականությանն ու գործողություններին: Քննարկման մասնակիցներն անդրադարձել են Լիբիայում, Սիրիայում, Իրաքում, Միջերկրական ծովի արևելյան հատվածում Թուրքիայի գործողությունների աշխարհաքաղաքական վտանգավոր հետևանքներին։ Փաստվել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
ՕգոստոսիՀոկտեմբերի

Ամենաընթերցված