08 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Տերն ենք հանուն ազատության մղած պայքարի և փառավոր հաղթանակի. Արցախի նախագահը շնորհավորել է Անկախության օրը

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ անկախության օրվա կապակցությամբ: Ուղերձում մասնավորապես ասված է.«Այսօր տոնում ենք Հայաստանի Հանրապետության անկախության 29-րդ տարեդարձը, տոնում ենք ազգովի՝ որպես անբաժանելի մի մարմին և անսասան մի ուժ, լեցուն սեփական ճակատագիրը կերտողի հաստատակամությամբ ու վճռականությամբ, խիզախ ու աննկուն: Տոնում ենք որպես ժողովրդավարության, մարդասիրության ու համամարդկային արժեքների հաղթանակ»:

Նախագահը նշել է, որ այս տարիների ընթացքում մենք բազմիցս ապացուցել ենք, որ տերն ենք մեր բազմադարյա պատմության և գալիք սերունդների ապագայի, հանուն ազատության մղած պայքարի և այդ պայքարում տարած փառավոր հաղթանակի:

«Տերն ենք և պատասխանատուն: Ուրեմն, եկեք միասին կառուցենք, շենացնենք ու զորացնենք մայր Հայաստանը, որը պապենական տուն է և օջախ յուրաքանչյուր հայի համար, աշխարհի որ ծայրում էլ նա լինի: Բոլորիս պարտքն է՝ անել ամեն ինչ, որպեսզի միշտ խաղաղություն ու բարօրություն տիրի մեր օջախներում և Հայրենիքում»,- նշել է Ա. Հարությունյանը:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ