22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Զոհրաբ Մնացականյանն Ալիևի հայտարարությունը չի մեկնաբանում՝ այն որակելով հուզական

«Հայաստանը շատ հետևողական է եղել իր մոտեցումներում խաղաղ գործընթացի վերաբերյալ, մենք առավել հստակ ընդգծել ենք, որ խաղաղ գործընթացն այլընտրանք չունի, որ կարգավորումը հնարավոր է միայն խաղաղ ճանապարհով»,- այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ պատասխանելով լրագրողի՝ առանց նախապայմանների բանակցությունների վերադառնալու վերաբերյալ հարցին, որի մասին կոչ էր արել ԵԱՀԿ Մինսկի խումբը։

 

«Այդ ամենը մենք ասում ենք բացարձակ այն ինքնավստահության հիման վրա, որ Հայաստանը և Արցախն ամբողջովին հզոր են պաշտպանելու իրենց, պաշտպանելու իրենց շահերը, պաշտպանելու իրենց սահմանները, և այդ առումով մենք մնում ենք բացարձակ հավատարիմ խաղաղ կարգավորմանը: Այդ տրամաբանության մեջ է, որ մենք առավել քան պատրաստ ենք եղել և մնում խաղաղ գործընթացի շարունակությանը և շարունակելու այն աշխատանքը, որը մենք կատարել ենք այս ամբողջ շրջանում: Վերջին անգամ մեր հանդիպումը եղել է հունվար ամսին, հետո ունեցել ենք այս իրավիճակը՝ կապված համավարակի հետ, բայց մեր վճռականությունը՝ շարունակելու խաղաղ գործընթացը և բանակցային գործընթացը, երբեք չի նվազել, և մենք պատրաստ ենք, և երբ կլինեն հայտարարություններ, թե ինչպես ենք մենք շարժվում առաջ, կլինեն հստակություններ, կհայտարարենք»,- ասաց Մնացականյանը:

 

Հարցին, թե երկու երկրների արտգործնախարարների հեռախոսազրույցից հետո բանակցությունների սեղան վերադառնալու հստակություն կա՞, Մնացականյանը պատասխանեց.

«Մեր կողմից կա հստակություն. պատրաստ ենք շատ արագ դա անել: Հիմա խորհրդակցում ենք համանախագահների հետ, կապի մեջ ենք, աշխատում ենք, կկարողանանք պայմանավորվել և անմիջապես կհայտարարենք դրա մասին»:

Իսկ ինչ վերաբերում է Ալիևի հայտարարությանը, թե Հայաստանը ձախողել է բանակցությունը, նախարարը չցանկացավ մեկնաբանել՝ այն որակելով շատ հուզական:

 
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ