22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 27, 2020

Արցախն Ադրբեջանի կազմում չի լինելու երբեք. Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հազար հատ էրդողաններ, ալիեւներ ու չավուշողլուներ լինեն՝ Արցախն Ադրբեջանի կազմում չի լինելու երբեք։ Ինչպես Սարարդարապատում, Շուշիում, Ապրիլյան պատերազմի օրերին , այնպես էլ հիմա թշնամին պետք է պարտվի։ «Наше дело правое, враг будет разбит, победа будет за нами!» »:

ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը նախաձեռնում է արյունատվության ակցիա

ՀՀԿ ԵԿ ղեկավար Հայկ Մամիջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել  է. «Սիրելի երիտասարդներ, ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը նախաձեռնում է արյունատվության ակցիա: Բոլոր ցանկացողներին խնդրում ենք կապ հաստատել իրենց կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների հետ»:

Տղերքը պահում են հողը. Մարգարիտ Եսայան

ԱԺ ՀՀԿ նախին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել . «Պատերազմը Երեւանում եւ պատերազմը Արցախում, Սյունիքում,առհասարակ’սահմանին,էականորեն տարբեր են,երբ գլխիդ վրայով հրթիռը սուրում է,չես վախենում,զայրանում ես եւ ավելի մարտական ես գործում,բայց երբ Երեւանում ԱԺ նիստում շատախոսում են,ստիպված ես հորդորել,որ թարգեն խոսելը եւ ամեն մեկն անցնի իր գործին,  խորհրդարանական դիվանագիտությունը աշխատեցրեք,գործ արեք… Տղերքը պահում են հողը, հողը […]

Երկխոսության միակ այլընտրանքն աղետն է

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Եվրոպական Ժողովրդական կուսակցության նախագահ Դոնալդ Տուսկն իր թվիտերյան էջում գրել է. «Մենք շատ մտահոգված ենք բախումներով Լեռնային Ղարաբաղում։ Եկեք մեր ուժերի ներածին չափով անենք հնարավորը, որպեսզի այս կոնֆլիկտը չվերածվի կանոնավոր պատերազմի։ Մենք կոչ ենք անում կողմերին երկխոսություն պահպանել։ Երկխոսության միակ այլընտրանքն աղետն է՝ տարածաշրջանում եւ նրա […]

Հակառակորդն ունի մարդկային մոտ 200 կորուստ. Արծրուն Հովհաննիսյան

Այս պահի դրությամբ Արցախում մարտերը շարունակվում են, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։ «Ճշտված տեղեկություններով՝ հակառակորդն ունի զգալի կորուստներ, մարդկային մոտ 200 կորուստ, 3 տասնյակին մոտ զրահատեխնիկայի կորուստ և 2 տասնյակին մոտ անօդաչու թռչող սարքեր ու այլ սարքավորումներ», – ասաց Հովհաննիսյանը։ Նա նշեց՝ առաջիկայում ՊԲ-ն կհայտնի հայկական կողմի կորուստների մասին։ «Վիրավորներից 10 զինծառայող […]

ԱԺ-ում հավաքված ճառ ասողներ, գնացե՜ք, կատարեք ձե՜ր պարտականությունը, ու ապահովեք մեր հաղթանակը․․․ Հնարավոր պարտության դեպքում պայմանավորվածությունների մասին հիմար ճառերը ձեզ պահե՜ք»․ Արփինե Հովհաննիսյան

Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «ԱԺ-ում հավաքված ճառ ասողներ, գնացե՜ք, կատարեք ձե՜ր պարտականությունը, ու ապահովեք մեր հաղթանակը։ Հնարավոր պարտության դեպքում պայմանավորվածությունների մասին հիմար ճառերը ձեզ պահե՜ք։ Մեր տղերքն են սահմանին։ Իմ եղբայրը, մյուսի զավակը, երրորդի թոռը։ Մենք միասնական ենք, բայց խնդրում եմ ճառերը, էն էլ՝ անկապ, հետո։ Հ.Գ. Թվիթերի մասին չմոռանաք։ Տեղեկատվական պատերազմն […]

Տեղի է ունեցել Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը. «Կարևոր է դադարեցնել ռազմական գործողությունները»

Հայկական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը։ Այդ մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ Քննարկվել է ԼՂ հակամարտության գոտում լարվածության կտրուկ աճը։ Ռուսական կողմից մտահոգություն է հնչել լայնածավալ ռազմական ընդհարումների կապակցությամբ։ Նշվել է, որ այժմ կարևոր է ձեռնարկել բոլոր ջանքերը, որպեսզի թույլ չտալ հետագա լարվածություն, և […]

Հ1 -ի ուղիղ եթերում սորոսական որոշ սազանդարներ ալիեւներին «քլնգելու» փոխարեն պատերազմ հաղթած նախագահներին են վատաբանում. Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պատերազմ է , զոհեր ունենք. ընդդիմությունը միասնության եւ պետության կողքին կանգնելու կոչ է անում , իսկ Հ1 -ի ուղիղ եթերում սորոսական որոշ սազանդարներ ալիեւներին «քլնգելու» փոխարեն պատերազմ հաղթած նախագահներին են վատաբանում։ Ամոթ է,մարդ եղեք»:

Բոլոր ուղղություներով պետք է պատրաստ լինենք ցանկացած տիպի զարգացումների. Արտակ Զաքարյան

ՀՀ Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ստեղծված իրավիճակում ռազմական ղեկավարությունը և ԶՈՒ, ՊԲ հրամանատարական կազմը հստակ ու աներկբա գիտի իր անելիքները։ Զինված ուժերի համար, նմանատիպ իրավիճակները բազմաթիվ փորձարկումներ ու վարժանքներ են անցել։ Ե՛վ Արցախում, և՛ Հայաստանում մեր հասարակությունը, վստահաբար պատրաստ է ցանկացած կարգավիճակով ներգրավվելու մեր սահմանների պաշտպանությանն ու հակառակորդի ագրեսիային […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
ՕգոստոսիՀոկտեմբերի