22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Բոլոր ուղղություներով պետք է պատրաստ լինենք ցանկացած տիպի զարգացումների. Արտակ Զաքարյան

ՀՀ Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ստեղծված իրավիճակում ռազմական ղեկավարությունը և ԶՈՒ, ՊԲ հրամանատարական կազմը հստակ ու աներկբա գիտի իր անելիքները։ Զինված ուժերի համար, նմանատիպ իրավիճակները բազմաթիվ փորձարկումներ ու վարժանքներ են անցել։ Ե՛վ Արցախում, և՛ Հայաստանում մեր հասարակությունը, վստահաբար պատրաստ է ցանկացած կարգավիճակով ներգրավվելու մեր սահմանների պաշտպանությանն ու հակառակորդի ագրեսիային դիմագրավվմանը։ Կարծում եմ, որ եթե դրա անհրաժեշտությունն առաջանա, այն կիրականացվի մեր քաղաքացիների բարձր գիտակցության ու առավելագույն պատասխանատվության մթնոլորտում՝ առանց ավելորդ պաթոսների ու վտանգավոր ինքնագործունեությունների։ Առաջիկա ժամերին կարծում եմ պարզ կլինի, թե իրավական ինչպիսի ռեժիմի պետք է բերվի պետությունը։

Գլոբալ առումով, մեր քաղաքական ղեկավարության անելիքներն առաջին հերթին Մոսկվայում են։ Ռուսական կողմի քաղաքական դերակատարությունն այսօր առավել քան կարևոր են, հաշվի առնելով նաև այս գործընթացում Թուրքիայի ակնհայտ մասնակցությունը։ Փաշինյանը պետք է կարողանա Մոսկվայում գտնի այն աջակցությունը, որը մեզ ահնրաժեշտ է հնարավոր մարտական գործողությունների շուրջ արտաքին քաղաքական բարենպաստ միջավայրն ապահովելու, ինչպես նաև Արցախի ու Հայաստանի նկատմամաբ շրջանաձև ագրեսիա թույլ չտալու համար։

ԵԱՀԿ ՄԽ համանախագահների դերակատարությունը ևս էական է, ոչ միայն որպես հակամարտոթյան կարգավորման միակ ձևաչափի, այլ այս պարագայում նաև Թուրքիային՝ որպես Մինսկի խմբի անդամ երկրի, հնարավոր զարգացումներում չեցոքացնելու, նրա քաղաքական և ռազմական որևէ մասնակցություն թույլ չտալու համար։ Առանց Թուրքիայի մասնակցության, Ադրբեջանի հետ դեմ առ դեմ, մեր կարողությունները լիարժեք բավարար են, որպեսզի մենք լռեցնենք վերջինիս ռազմական ավանտյուրաները։

Եվ վերջում, Ադրբեջանի և Թուրքիայի լրատվամիջոցները, միջազգային հարթակներում լայնորեն տարածում են իբր Հայաստանի հարձակման և հայկական ագրեսիայի մասին կեղծիքը, դրանով հող նախապատրաստելով «հակահարձահման» լեգիտիմության համար։ Բոլոր ուղղություներով պետք է պատրաստ լինենք ցանկացած տիպի զարգացումների՝ հակամարտության և՛ ռազմական, և՛ քաղաքական կարգավորման առումներով։

Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ