22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 11, 2020

Սերժ Սարգսյանը Սևանում հանդիպել է ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ամենամյա հավաքի մասնակիցների հետ

Սեպտեմբերի 10-ին Հայաստանի Հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպության հիմնական ակտիվը մասնակցել է #ԵԿՍևան ամենամյա երիտասարդական հավաքին, տեղեկացնում է ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը։   Ամբողջ Հայաստանից շուրջ 260 մասնակիցները հանդիպում ունեցան ՀՀ 3-րդ Նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի հետ։ Շուրջ 3 ժամ տևած բաց ու անկաշկանդ զրույցի ընթացքում երիտասարդները Նախագահի հետ քննարկել են կուսակցության տեսլականը, առկա ներքաղաքական իրավիճակը […]

Հայաստանում չորս ամսով սահմանվեց կարանտին

Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում՝ 2020 թվականի սեպտեմբերի 11-ից, ժամը 17:00-ից մինչև 2021 թվականի հունվարի 11-ը ներառյալ սահմանվեց կարանտին: Այս մասին որոշումը հրապարակվել է Կառավարության կայքում՝ ՀՀ վարչապետ Փաշինյանի ստորագրությամբ: Որոշումն ուժի մեջ է մտնում հրապակարումից անմիջապես հետո: Համաձայն որոշման՝  ցամաքային սահմանի անցակետերով արգելվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող անձանց մուտքը Հայաստանի Հանրապետություն՝ բացառությամբ՝  Հայաստանի Հանրապետության […]

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը նոր ղեկավար ունի

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Գնել Հասրաթյանը նշանակվել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար: Այս մասին որոշումը հրապարակված է կառավարության պաշտոնական կայքում: «Ղեկավարվելով «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով՝ Գնել Հասրաթյանին նշանակել Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար»,- ասված է որոշման մեջ: Վարչապետի մեկ այլ որոշմամբ՝ Գնել Հասրաթյանն ազատվել էր Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի […]

Արցախում արտակարգ իրավիճակի ժամկետը երկարաձգվել է մեկ ամսով

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 11-ին ստորագրել է hրամանագիր, որի համաձայն՝ Արցախի Հանրապետությունում 2020 թվականի ապրիլի 12-ին հայտարարված և մինչև սեպտեմբերի 11-ը երկարաձգված արտակարգ իրավիճակի ժամկետը երկարաձգվել է 30 օրով` 2020 թվականի սեպտեմբերի 11-ից, ժամը 22:00-ից մինչև 2020 թվականի հոկտեմբերի 11-ը, ժամը 22:00-ը ներառյալ։ Այս մասին հաղորդում է Արցախի նախագահի մամուլի գրասենյակը:

ՀՀ-ն շարունակելու է օգտագործել միջազգային հարթակները ահաբեկչության դեմ պայքարի հարցում. Մակունց

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ԱՄՆ-ում 19 տարի առաջ տեղի ունեցած ահաբեկչական գործողության մաս: «2001-ի սեպտեմբերի 11-ի ահաբեկչական գործողությունները Ամերիկայի Միացյալ Նահանգներում ողբերգություն էին ոչ միայն ամերիկացի ժողովրդի, այլև ամբողջ աշխարհի համար։ Հայ ժողովուրդը, ինչպես աշխարհի առաջադեմ հանրությունը, նույնպես դատապարտում է ահաբեկչությունը և վստահ է, որ ահաբեկչությունը սահմաններ […]

Քրիստոնեությունը կրո՞ն, թե՞ քաղաքակրթություն. նորօրյա «հեղափոխականների» նոր հեթանոսությունը. մաս IV

Պոլիտէկոնոմիա» հետազոտական կենտրոնի փարձագետ Ստեփան Դանիելյանը գրում է. «Այսօր Հայաստանում շատ է խոսվում ազգային ավանդույթների կորստյան վտանգի մասին։ Իսկ ի՞նչ են իրենցից ներկայացնում ավանդույթները և ո՞րն է դրանց նշանակությունը։ Ինչպես նախորդ մասում նշել էի, քաղաքակրթությունները հիմնվում են արժեքային համակարգերի վրա, որոնք ժամանակի ընթացքում վերածվում են ավանդույթների, իսկ հետագայում, երբ կյանքն առաջ է գնում, ապա տեղի […]

Արայիկ Հարությունյանը ինձ համար մարդկային մեծ հիասթափություն է, նա մնալու է պատմության էջերում որպես ոչինչ. Միքայել Նահապետյան

Քաղաքացու որոշում» կուսակցության ներկայացուցիչ Միքայել Նահապետյանը հայտնում է, որ հայրը թողել է ԵՊՀ-ում դասախոսի աշխատանքը։ «Հայրս շուրջ 24 տարվա գիտամանկավարժական գործունեությունից հետո երեկ սեփական դիմումի համաձայն թողել է ԵՊՀ-ում դասախոսի իր աշխատանքը։ Հայրս այն առաջին մասնագետներից էր, ովքեր տարիներ առաջ ինքնուրույն մասնագիտացել էին Աշխարհտեղեկատվական հետազոտությունների բնագավառում ու Հայաստանում հիմք դրել այդ մասնագիտացման ակադեմիական ուսուցմանը։ Աշխարհտեղեկատվական հետազոտությունների բնագավառը […]

Մեզ համար մասնավոր մտահոգություն է «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի զեղչումը. Գարեգին Բ

Սեպտեմբերի 11-ին, 2020-2021 թթ. ուսումնական նոր տարեշրջանի մեկնարկի առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ Սուրբ Տրդատ արքայի բաց խորանին, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց կրթության մշակների ավանդական օրհնության կարգ: Արարողությանը մասնակցում էին կրթական պետական կառույցների ներկայացուցիչներ, ԲՈւՀ-երի ռեկտորներ եւ ՀՀ մի շարք դպրոցների մանկավարժներ: Օրհնության արարողության ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսն […]

Հասունացել է ՀՔԾ պետի և գլխավոր դատախազի հրաժարականների ժամանակը

Արդեն երկու տարի է մարտի 1-ի քրեական գործը մեր կյանքի անբաժանելի մասն է. Այն սկսվեց «… արդեն իսկ բացահայատված է հայտարարությամբ» և տոտալ քարոզչությամբ,  շարունակվեց դատարանների շրջափակմամբ, գաղտնալսման սկանդալով, Սահմանադրական դատարանի յուրացման փորձերով, անհնազանդ դատավորների հանդեպ բռնաճնշումներով,  կամակատար դատավորների համակարգի ստեղծումով և այլն։ Այսօր հասել ենք այս տրամաբանական շղթայի սպառմանը։ Սա նշանակում է՝ այս դատավարությունը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
ՕգոստոսիՀոկտեմբերի