22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 21, 2020

Շնորհավորում եմ մեր Անկախության տոնը. Մարգարիտ Եսայան

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Շնորհավորում եմ մեր Անկախության տոնը, մեր երկրին մաղթում եմ խելք, կամք եւ մտածելու ունակություն, մեր պետականությանը՝ հարատեւություն, մեր բանակին՝ հզորություն, մեր քաղաքացիներին՝ բաց աչքերով նայելու, վերլուծելու եւ ճիշտ հետեւություններ անելու կարողություն, մեր երեխաներին՝ խաղաղություն, մեր ժողովրդին՝ միասնություն, մեր Հայաստանին՝ Աստված պահապան․․   Մենք […]

Սերժ Սարգսյանը հարգանքի և երախտագիտության տուրք է մատուցել հայրենիքի համար նահատակված քաջորդիների հիշատակին

ՀՀ երրորդ  նախագահ Սերժ Սարգսյանը Անկախության տոնի առթիվ այսօր այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն` հարգանքի և երախտագիտության տուրք մատուցել Հայրենիքի համար կյանքը զոհաբերած իր մարտական ընկերների և նահատակված բոլոր նվիրյալ հայորդիների հիշատակին:     Սերժ Սարգսյանը ծաղիկներ է դրել սպարապետ Վազգեն Սարգսյանի, Անդրանիկ Օզանյանի շիրիմներին և ծաղկեպսակ՝ զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին:   #SerzhSargsyan #3rdPresident […]

«Շուտով ձեզ կհրավիրենք ասուլիսի և կպատասխանենք ձեր բոլոր հարցերին»․ Սերժ Սարգսյան

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն Անկախության տոնի կապակցությամբ քիչ առաջ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հարգանքի տուրք մատուցեց Հայրենիքի անկախության համար իրենց կյանքը զոհաբերած հերոսների հիշատակին։ Լրագրողները Սերժ Սարգսյանին խնդրեցին մեկնաբանել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունը, թե բանակցություններ գոյություն չունեն, և, որ  դրանում մեղադրում է Հայաստանի իշխանություններին: Սերժ Սարգսյանը խոստացավ ավելի ուշ պատասխանել այդ հարցին:   «Շուտով […]

«Իսկ ո՞վ պետք է մեկնաբանի Ալիևի հայտարարությունը՝ Սննդի անվտանգության ծառայության պե՞տը, թե՞ Լեդի Գագան»․ Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ահա այն ամենն, ինչ պետք է իմանալ Հայաստանի ներկայիս արտաքին քաղաքականության մասին։ «Կթողնեմ առանց մեկնաբանության. Զոհրաբ Մնացականյանը՝ Ալիևի հայտարարության մասին։ Իսկ ո՞վ պետք է մեկնաբանի, Սննդի անվտանգության ծառայության պե՞տը, թե՞ Լեդի Գագան»։

«Այո, թշնամին պետք է ոչնչացվի». Սերժ Սարգսյան․ «Արցախ», ԼՂՀ Գերագույն խորհրդի պաշտոնաթերթ, 18 հունիսի, 1992թ․

ՀՀ երրորդ նախագահի գրասենյակը հրապարակել է արխիվային հարցազրույց ԼՂՀ պաշտպանության կոմիտեի նախագահ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ հետ, որը տեղի է ունեցել 1992թ․ հունիսի 18–ին, ԼՂՀ Գերագույն խորհրդի «Արցախ» պաշտոնաթերթում։ Հարցազրույցին կից գրված է․ «Սա էլ է մեր հաղթական բանակի ոչ հեռավոր անցյալից մի դրվագ, որ տեղ է գտել դեռևս 1992 թվականին, այսինքն` պատերազմի ամենածանր ժամանակաշրջանում «Արցախ» թերթում […]

Իշխանությունը պետություն չի, պետությունը հզոր երևույթ է. Գագիկ Գինոսյան

Եթե մարդ Հայաստանում է ապրում և չի գնահատում ՀՀ անկախությունը, դա նրա բարոյական նկարագրի մասին է խոսում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Գագիկ Գինոսյանը: Նրա խոսքով անկախությունը հենց այնպես չի տրվում, այն պետք է վաստակել:https:

Սերժ Սարգսյանն այցելել է Եռաբլուր

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստանի անկախության 29-րդ տարեդարձի առթիվ այցելել է Եռաբլուր զինվորական պանթեոն: Նա ծաղիկներ է խոնարհել սպարապետ Վազգեն Սարգսյանի և արցախյան ազատամարտում զոհվածների շիրիմներին։ Սերժ Սարգսյանը չպատասխանեց լրագրողների հարցերին՝ նշելով, որ առաջիկայում հանդես կգա մամուլի ասուլիսով:

Ռազմական օդանավերը տոնական թռիչք կատարեցին Երևանի երկնքում, որին հետևում էր Նիկոլ Փաշինյանը /տեսանյութ/

Անկախության տոնի առիթով ռազմական օդանավերը տոնական թռիչք կատարեցին Երևանի երկնքում: Թռիչքը «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերով ցուցադրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
ՕգոստոսիՀոկտեմբերի