22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 2, 2020

«Սա իմ բերանը փակելու իշխանության հերթական փորձն է» Գագիկ Համբարյանը՝ Հրաչյա Հակոբյանի հայցի մասին

Դեռևս մայիսին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը դատական հայց էր ներկայացրել քաղաքագետ Գագիկ Համբարյանի, «Ադեկվադ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանի, Երևանի ավագանու նախկին անդամ Մարինա Խաչատրյանի և «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանի դեմ: Իշխանական պատգամավորն իր հայցով պահանջում է հրապարակային հերքել պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավն արատավորող ու զրպարտող արտահայտությունները և դրանց համար […]

Նախկին իշխանության օրոք երբեք չի եղել հրաման՝ որևէ քաղաքու «ծեծելու». Ոստիկանը աղմկահարույց բացահայտումներ է անում

Հարգելի՛ հայրենակիցներ, վերջերս, ինձ հետ տեղի ունենած իրադարձությունները լուսաբանելու արդյունքում, շատերը հայտնեցին իրենց դրական կարծիքն ու աջակցությունը իմ հանդեպ, ոմանք էլ ինձ փորձեցին կապել նախկին իշխանությունների հետ, և հատուկ այդ մարդկանց համար հիմա կբերեմ իրական օրինակներ, կկատարեմ համեմատական վերլուծություն՝ ոստիկանությունը նախկին և ներկա իշխանությունների օրոք, և եզրակացությունները կթողնեմ ձեզ: Ոստիկանությունը միշտ պահպանել և պաշտպանել է […]

Այսօրվա սոված ու մոռացված ազատամարտիկներից չեն խոսում, որովհետև խոսացողները հիմա իշխանություն են․ Հակոբյան

ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Արցախի Հանրապետությունը 29 տարեկան է: Ազատ Արցախը մեր պետականության գոյաբանական թիվ մեկ իմաստն է: Փառք ու պատիվ նահատակներին, փառք ու պատիվ ազատություն կերտողներին: Փառք ու պատիվ երկիրը չլքածներին ու հողը շենացնողներին: Շնորհավորում եմ բոլորիս` հիշեցնելով, որ արդեն երկու տարի է` համարյա թե ոչ մեկը չի խոսում ու չի […]

Արցախը կունենա Հայաստանին համարժեք բջջային կապ․ ԱՀ նախագահ

Ղարաբաղ տելեկոմի հետ մենաշնորհային պայմանագիրը կնքվել է 2002 թվականին 30 տարի ժամկետով: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 2-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը: «Իմ պետնախարարի պաշտոնում պաշտոնավարման վերջին օրերին 3 նամակ եմ գրել «Յուքոմի» տնօրեն Հայկ Եսայանին, «ՄՏՍ Հայաստան»-ի տնօրեն Ռալֆ Յիրիկյանին և «ՎԵՈՆ Արմենիայի» տնօրեն Պյատախինին: Հրավիրել եմ Արցախում կապի ոլորտում […]

Ինձ պես բազմաթիվ կանայք պատրաստ են զենք վերցնել հայրենիքը պաշտպանելու համար. Աննա Հակոբյան

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ և մասնակցությամբ օգոստոսի 25-31-ը Արցախի զորամասերից մեկում անցկացվել է հավաք, որտեղ ներգրավված են եղել Արցախում բնակվող տարբեր տարիք և մասնագիտություն ունեցող 15 կանայք։ Դասընթացի նպատակն է եղել ծանոթանալ զինվորական կյանքին, ձեռք բերել ռազմական հմտություններ։  Յոթ օրվա ընթացքում […]

Երկու covid իրականություն Հայաստանում. Գեղամ Նազարյանի հոդվածը

Համաճարակի դեմ պայքարում Հայաստանը ապրում է երկու իրականությունում. կա պաշտոնական իրականություն, որը արտացոլվում է վարչապետի, նրա որոշ նախարարների խոսեքերում, պարետատան որոշումներում ու տարբեր ուղեցույցներում եւ կա զուգահեռ իրականություն, որում ապրում է հայ ժողովուրդը։ Մինչ ոստիկանների տարբեր խմբեր Հյուսիսային պողոտայում, քաղաքի կենտրոնական մարդաշատ վայրերում մոտենում են անդիմակավորներին կամ նրանց, ովքեր դիմակը ճիշտ չեն կրում եւ զանգվածաբար […]

Նայեցի Ստեփանակերտից այսօրվա պաշտոնական քրոնիկոնը և ցավ ապրեցի․ Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Այսօր լրացավ Արցախի անկախության 29-րդ ամյակը։ Վերջին երկու տարվա ընթացքում Հայաստանում Արցախի պետականության ընկալման հետեւողական խեղումը ստիպում է ինձ երկրորդ հայկական պետության ծնունդյան օրը դիտարկել նրա գոյության վերարժեւորման առիթ։ Այս պայծառ օրով ուզում եմ բարձրաձայն պնդել, որ Հայաստանն Արցախ է եւ վերջ։ Հայաստանն Արցախ է, որովհետեւ իր երրորդ […]

Ռոբերտ Քոչարյանը շատ ընդհանրություններ է տեսնում ՀՀ-ում 2018-ի բողոքի ցույցերի եւ Բելառուսում իրավիճակի միջեւ

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ՌԲԿ հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նշել է, որ շատ ընդհանրություններ է տեսնում Հայաստանում երկու տարի առաջ տեղի ունեցած բողոքի ցույցերի եւ Բելառուսում օգոստոսին սկսված ցույցերի միջեւ: «Ավելի հեշտ կլիներ ասել, որ չի հիշեցնում»,- հարցազրույցում նկատել է պետության նախկին ղեկավարը: Թվարկելով տարբերությունները` Քոչարյանը ուշադրություն հրավիրել եվրոպական երկրների դիրքորոշման վրա, որը տարբերվում էր […]

Հայաստանը Թուրքիային չի դիտարկում որպես ԼՂ հիմնախնդրի կարգավորման միջնորդ․ ԱԳՆ

Հայաստանի Հանրապետությունը Թուրքիային չի դիտարկում որպես Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման միջնորդ: Այս մասին սեպտեմբերի 2-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը: «Թուրքիան իր պահվածքով, կարծես, իրապես ցանկանում է իրեն դրսևորել որպես հակամարտության կողմ, ինչը Թուրքիայի ապակայունացնող քաղաքականության հերթական դրսևորումն է: Տպավորությունն այնպիսին է, որ Հայաստանը շրջափակման ենթարկող երկիրը՝ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
ՕգոստոսիՀոկտեմբերի