22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

«Սա իմ բերանը փակելու իշխանության հերթական փորձն է» Գագիկ Համբարյանը՝ Հրաչյա Հակոբյանի հայցի մասին

Դեռևս մայիսին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը դատական հայց էր ներկայացրել քաղաքագետ Գագիկ Համբարյանի, «Ադեկվադ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանի, Երևանի ավագանու նախկին անդամ Մարինա Խաչատրյանի և «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանի դեմ:

Իշխանական պատգամավորն իր հայցով պահանջում է հրապարակային հերքել պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավն արատավորող ու զրպարտող արտահայտությունները և դրանց համար ներողություն խնդրել:

 

Հիշեցնենք, որ խոսքը վերաբերում է ՌԴ արտահանած մաքսանենգ ծխախոտի հետ կապված՝ վերը նշված անձանց գրառումներին, քանի որ, ըստ տարբեր հրապարակումների՝ արտահանած մաքսանենգ ծխախոտի հետևում կանգնած է վարչապետի աներորդին՝ Հրաչյա Հակոբյանը:

168.am-ի հետ զրույում Շիրակի պետական համալսարանի դասախոս, քաղաքագետ Գագիկ Համբարյանը նշեց, որ երեկ նամակ է ստացել, որով ծանուցել են, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում առաջիկայում տեղի է ունենալու իրենց դեմ ներկայացրած հայցի վերաբերյալ դատական առաջին նիստը։

«Պարզվում է, որ մեր դեմ ներկայացրած դատական հայցը դատարանը վարույթ է ընդունել, և հոկտեմբերի 5-ին տեղի կունենա նախնական առաջին դատական նիստը։ Ինքս այդ օրը Շիրակի պետական համալսարանում դասեր ունեմ՝ դասավանդում եմ պատմության և փիլիսոփայության ֆակուլտետում, փաստաբանիս հետ կճշտեմ, թե ինչ կարող ենք անել։ Բայց Հրաչյա Հակոբյանի ասելով՝ ինքս «հանցագործությունը» կատարել եմ Գյումրի քաղաքում, հետևաբար՝ դատական նիստերը կարող են տեղափոխել Գյումրի, ինքս պարտավոր չեմ ամեն անգամ գնալ Երևան և անիմաստ գումարներ ծախսել»,- շեշտեց Գագիկ Համբարյանը։

Նրա խոսքով՝ ծիծաղելի է իր դեմ ներկայացրած հայցը, քանի որ Հրաչյա Հակոբյանն իրենից պահանջում է մի բան, որն ինքը չի արել։ Ասում է՝ կոռեկտության և անմեղության կանխավարկածը պահպանելով՝ մայիսի 2-ին կատարած իր վերլուծությունից իշխանական պատգամավորը հանել է միայն մեկ դրվագ և դրանով մեղադրանք առաջադրել իբրև իրեն վիրավորելու համար։

«Անմեղության կանխավարկածը պահելով՝ նշել եմ, որ Հրաչյա Հակոբյանը իրեն վերագրվող մեղադրանքները հերքում է, և չնայած այդ հերքումներին՝ լրատվամիջոցները շարունակում են հրապարակումներ անել և նրան մեղադրել մաքսանենգ ծխախոտի հանցագործության մեջ։ Այս դրվագում ես որտե՞ղ եմ նրան վիրավորել։ Ինձ մեկ բան է հետաքրքրում, հիմա Հրաչյա Հակոբյանը հերթով դատի՞ է տալու այն երկու տասնյակից ավելի լրատվամիջոցներին, որոնք նման տեղեկատվություն էին հրարապարակել։ Կամ՝ նա տեսե՞լ է, թե այդ հրապարակումը քանի օգտատեր է տեղադրել իր էջում՝ դատի՞ է տալու նրանց։ Այստեղ խնդիրը հետևյալն է՝ սա իմ բերանը փակելու իշխանության հերթական փորձն է, շանտաժի մեթոդը, ինչը չեմ ընդունում և ինձ վերագրված պահանջը նույնպես չեմ ընդունելու. Դատարանում էլ ապացուցելու եմ, որ ինքս որևէ մեկին չեմ մեղադրել կամ վիրավորել»,- եզրափակեց նա։

 
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ