22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Նախկին իշխանության օրոք երբեք չի եղել հրաման՝ որևէ քաղաքու «ծեծելու». Ոստիկանը աղմկահարույց բացահայտումներ է անում

Հարգելի՛ հայրենակիցներ, վերջերս, ինձ հետ տեղի ունենած իրադարձությունները լուսաբանելու արդյունքում, շատերը հայտնեցին իրենց դրական կարծիքն ու աջակցությունը իմ հանդեպ, ոմանք էլ ինձ փորձեցին կապել նախկին իշխանությունների հետ, և հատուկ այդ մարդկանց համար հիմա կբերեմ իրական օրինակներ, կկատարեմ համեմատական վերլուծություն՝ ոստիկանությունը նախկին և ներկա իշխանությունների օրոք, և եզրակացությունները կթողնեմ ձեզ:

Ոստիկանությունը միշտ պահպանել և պաշտպանել է ՀՀ օրենքն ու քաղաքացուն, այլ է, որ նրանց կազմում, թե’ նախկինում, թե’ ներկայում, եղել են ու կան սրիկաներ, ովքեր նախկինում ծածկել էին իրենց դեմքը դիմակով, և որոշները ցուցադրեցին իրենց իրական դեմքը նոր իշխանությունների օրոք։

*Սակայն նախկին իշխանության օրոք երբեք չի եղել հրաման՝ որևէ քաղաքու «ծեծելու», մինչդեռ որոշ ոստիկաններ սեփական դաժանությունը բարդել են նախկին իշխանության վրա,որոշները, լինելով հրամանատար, տվել են նման հրաման՝ իրենք իրենցից հորինելով, ոմանք կատարել են այն, ոմանք էլ՝ անտեսել (սխալ կադրային քաղաքականության արդյունք):

*Բայց ներկա իշխանության օրոք՝Արման Սարգսյանի ղեկավարած ոստիկանությունում, բառացի եղել է այսպիսի հրաման` «Պառկացրեք գետնին, նստեք մեջքին և նոր ձեռնաշղթան գցեք,որ բոլորը տեսնեն» և կրկին, ոմանք կատարել են, ոմանք՝ ոչ։ Հիմա գնահատեք ինքներդ, ո՞րն է ավելի ժողովրդավար կառավարություն:

*Կան դեպքեր, որ նույնն են թե’ նախկինում, թե’ հիմա, դա Անշնորհակալությունն է. առանց չափազանցնելու ՝ եղել է ծառայություն,որի ընթացքում անձամբ Ես 4 կորած երեխա եմ գտել, չեմ ուզում անգամ պատկերացնել՝ ինչ կլիներ, եթե նրանց ես չգտնեի, չեմ փորձել պարծենալ դրանով, անգամ չեմ խոսել դրա մասին։ Ոչ ոք չի ասել շնորհակալություն և ոչ ոք չի պարգևատրել ինձ դրա համար։

*Մյուս կարևոր պարբերությունը «աշխատավարձի բարձրացումն» է, որը կեղծիք է, ընդամենը տարեկան 4 անգամ տրվող պարգևատրումը գումարել են իրար և բաժանել 12 ամսվա, ինչն էլ կազմել է «ավելացված աշխատավարձը», որի պատճառով ոստիկանները պարգևատրում այլևս չեն ստանում,միայն ստանում են որոշակի գումար՝ ամսվա վերջում, ըստ զբաղեցրած պաշտոնի և կոչման. ինչքան բարձր է պաշտոնը, այնքան բարձր պարգևավճար են ստանում։Արձակուրդ մեկնելիս կամ բուժում ստանալիս դա էլ չեն ստանում։

*Թույլ կամային հատկություններով ծառայողներին (հիմնականում իգական սեռի) օգտագործել որպես ինֆորմացիայի աղբյուր՝ ի դեմ համածառայակիցների, որը մասամբ եղել է նաև նախկին իշխանությունների օրոք, բայց ոչ այս աստիճան: Այս երևույթը հիմնականում իրականացվում է պետին կեղծ հայհոյելով, որի ընթացքում «ստուգվում է » համածառայակցի ռեակցիան և դրա մասին տեղեկացվում պետին:

*Եվ ամենակարևոր կետը՝ «ԱՆՄԱՐԴԿԱՅԻՆ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԸ» համակարգի ներսում: Այն է՝ ծառայության ընթացքում` միայն սահմանված ժամերին և թույլտվությամբ,սնվելու և սեփական կարիքների համար հնարավորության, ծառայության ընթացքում հանգստանալու իրավունքի բացակայություն (նստելն արգելվում է,ինչ-որ անձի քմահաճույքով,նստելու դեպքում՝ գրել բացատրագիր),որը, միանշանակ, չի եղել նախկինների օրոք: Հիմա դուք ինքներդ տվեք արդարացի գնահատական:

Պարզաբանումը գրված է իմ ձեռքով, իմ բառերով, իրականություն է, ինչի համար ստորագրում եմ:

Հայկ Սարգսյան

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ