Ռոբերտ Քոչարյանի ուղերձը՝ Արցախի անկախության տոնի առթիվ
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Արցախի անկախության օրվա առթիվ ուղերձ է հղել, որում ասվում է․ «Սիրելի արցախցիներ, Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Անկախության տոնի առթիվ: Հարատև խաղաղություն, բարեկեցություն և նոր հաղթանակներ եմ մաղթում հայրենի Արցախին: Ռոբերտ Քոչարյան»։