01 Օգոստոսի, Կիրակի, 2021
KFC

Սա ուղիղ հետևանքն է այն բանի, որ Հայաստանի ժողովուրդն անտեր է․ Միհրան Հակոբյան

B1626811-989B-4F62-A3A3-0679D52261F7

Միհրան Հակոբյանը գրում է․

«Հայաստանում այսօր սահմռկեցուցիչ դեպք է գրանցվել. ալկոհոլային թունավորումից մահացել է 11 մարդ, ևս 12-ը ծայրահեղ ծանր վիճակում են

Վերջին 30 տարում չեմ հիշում նման զանգվածային թունավորման մեկ այլ դեպք, այն էլ` ալկոհոլից։ Իսկ գիտե՞ք, թե սա ինչի հետևանք է։ Հետևանքն է այն բանի, որ Հայաստանի իշխանության բոլոր օղակները զբաղված են Նիկոլ Փաշինյանի քաղաքական հրահանգները կատարելով և նրա գահավիժող ռեյտինգը բարձրացնելու հուսահատ փորձերով։ Սա ուղիղ հետևանքն է այն բանի, որ Հայաստանի ժողովուրդը անտեր է։ Նույնպիսի անտեր, ինչպես համավարակի տարածման օրերին էր, երբ Նիկոլը հնարավորինս արագ յուրային ՍԴ ունենալու մոլուցքով տարված հանրահավքներ անելով` աղետի գոտու վերածեց երկիրը և դարձավ 1000-ից ավելի մարդկանց մահվան պատճառ։

Իսկ այսօր, երբ աղետի մեղավորներն ու պատասխանատուները ի դեմս ՀՀ վարչապետ, նախագահ ու առողջապահության նախարար կոչվածների իրենց հանգիստն են վայելում, Հայաստանի քաղաքացիները շարունակում են զոհ գնալ երկրում հաստատված համատարած անտերությանն ու բարդակին։ Աղետը կանխելուն կոչված Շուկայի վերահսկողության ու Սննադամթերքի անվտանգության տեսչություններն էլ եկող ամիս հաստատ շռայլ պրեմիաներ կստանան, քանի որ Նիկոլի իշխանության մեջ դիլետանտիզը խրախուսվում է, իսկ մարդկային ճակատագրերը գրոշի արժեք չունեն»։

KFC

Արխիվ

Օգոստոսի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ