05 Հունվարի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 2020

Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 2300 կրակոց

Սեպտեմբերի 13-ից 19-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 295 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 2300 կրակոց: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները հիմնականում ձեռնպահ են մնացել հակառակորդի սադրիչ գործողություններին պատասխանելուց և շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը: […]

Իրականում ո՞վ է սպառնում երեխաներին թողնել առանց խնամքի՝ Աննա Հակոբյանը, թե՞ բժիշկները

Մի քանի օր է, ինչ Արյունաբանության կենտրոնի շուրջ կրքերը չեն հանդարտվում: Նշենք, որ օրեր առաջ Առողջապահության նախարարությունը հայտարարել էր, որ որոշում է կայացվել լուծել արյունաբանության կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանի հետ աշխատանքային պայմանագիրը։ Հաջորդ օրը հիվանդանոցի շուրջ 50 աշխատակից, այդ թվում նաև ՀՀ մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի տնօրեն Գևորգ Թամամյանը ազատման դիմում գրեցին։ Պարզ […]

Մե փնթի խինդ, մե գոջիական վժժոց. Աշոտյան

ՀՀկ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երեկվանից իշխանական ագիտպրոպը, ամենայն հավանականությամբ՝ ԱԱԾ-ի պասով, ծնել է մի տեսանյութ, որում Նաիրա Զոհրաբյանը վիրավորական արտահայտություններ է անում մեր հասցեին: Մե փնթի խինդ, մե գոջիական վժժոց: Նաիրա Զոհրաբյանը երեկ երեկոյան իր էջում տվեց իր բացատրությունը, որը, բոլոր խնդիրներով հանդերձ, ես անձամբ ընդունեցի: Մի երկու բան էլ […]

Ինչից է ՁԵԶ փորձում զրկել «հեղափոխությունը»։ Մինչ Նիկոլ դու ու նախնիներդ չեն ապրել կամ վատ են ապրել, կամ իրենք բռնարար են, հետամնաց, անկիրթ, դրա համար մեզ կոտորել են

Ինչից է ՁԵԶ փորձում զրկել «հեղափոխությունը» Ֆեյսբուքյան կանոնները չեմ պահել, գրել եմ երկար, բայց որքան էլ հավակնոտ հնչի` վստահ եմ՝ հինգ րոպե ժամանակ գտնելու ու կարդալու դեպքում չեք ափսոսա: Երբևէ մտածել եք` թե ինչից է ձեզ զրկել կամ փորձում զրկել «հեղափոխություն կոչվածը»: Շատերը կկարողանան ձևակերպել, թե իրենց ինչ է տվել այդ երևույթը կամ գոնե իրենք […]

Ինչու՞ մատաղն ընդունելի չի համարվում

Մատաղը նույնը չէ ինչ Հին Կտակարանի ժամանակաշրջանում հրեական իրականության մեջ կենդանիների զոհաբերությունը: Աղանդավորները, փորձելով մարդկանց տրամադրել Եկեղեցու դեմ, խաբեությամբ ասում են, որ եկեղեցում կենդանիների զոհաբերություն են անում ըստ հրեական սովորության` անտեսելով Քրիստոսի զոհաբերությունը, որից հետո այլևս անհրաժեշտ չեն հինկտակարանյան զոհագործությունները: Սակայն այս մեղադրանքը սուտ է և չի համապատասխանում իրականությանը, որովհետև մատաղը արվում է միայն ողորմության […]

Ի՞նչ կոմպրոմատի մասին է հասկացնում Փաշինյանը Վանեցյանին

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Նիկոլ Փաշինյանի աներձագը՝ Հրաչյա Հակոբյանը,  գրում է. «Ժողովուրդ հասկանալի է չէ՞, որ Հայաստանի քաղաքական դաշտում «Կանդիդատ» ծածկանունով գործող օտարերկրյա գործակալը Վանեցյանը չի»։  

Կրակոցներ «Դվին» հյուրանոցի դիմաց

Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ կրակոցներ են հնչել Պարոնյան փողոցում գտնվող «Դվին» հյուրանոցի դիմաց։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայրի զննությամբ քննիչը հայտնաբերել է դեռևս չպարզված ատրճանակի պահեստատուփ, որի մեջ եղել է 8 հատ 9մմ տրամաչափի փամփուշտ, 1 հատ 9 մմ տրամաչափի չկրակված փամփուշտ […]

Կորոնավիրուսի վերջին վիճակագրությունը

Հայաստանում սեպտեմբերի 19-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 244 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 47 154-ի: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 2 քաղաքացի, մահացածների թիվը 928 է: Մեկ օրում կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել: Սեպտեմբերի 19-ի դրությամբ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
ՕգոստոսիՀոկտեմբերի

Ամենաընթերցված