04 Հունվարի, Saturday, 2025
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 2020

Անկախությունը բլոտ-ռեբլոտ չի, որ բռնես ու քեզանից գոհ նստես աթոռին

Մոտեցիր ինձ: Մոտ եկ: Կանգնիր կողքիս: Ձեռքդ դիր ափիս մեջ: Այսպես: Ուզում եմ ուսդ հպվի ուսիս: Այս որքան ես մեծացել: Մեջքդ շտկիր, քեզ ասելիք ունեմ: Դու գիտես, թե որքան եմ սիրում քեզ: Խոսելն իսկ ավելորդ է: Գիտես, որ ամեն ինչից թանկ ես ինձ համար: Բոլորից թանկ: Գիտես, որ կյանքս քոնն է: Հոգիս էլ: Կանգնիր կողքիս: […]

«Անկախությունն այն ազգերին է տրվում, որոնք իրենց պատմությամբ, նվաճումներով ու կորուստներով, ինքնիշխան ապրելու համառությամբ վաստակում են այդ գերագույն իրավունքը»

ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Անկախությունն այն ազգերին է տրվում, որոնք իրենց պատմությամբ, նվաճումներով ու կորուստներով, ինքնիշխան ապրելու համառությամբ վաստակում են այդ գերագույն իրավունքը: 20-րդ դարը, որ երևի ամենաողբերգականն էր հայոց կենսագրության մեջ, մենք ամփոփեցինք անկախության վերանվաճումով և Հայաստան պետության հռչակումով: Արցախյան ազատամարտով և Հայաստանի Հանրապետության հռչակումով մենք թոթափվեցինք գոյատևելու […]

«Այս պահին անվտանգային սպառնալիքներն ակնհայտորեն մեծացել են»․ փորձագետ

Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ադրբեջանից ու Թուրքիայից հնչող հայտարարությունները ոչ միայն փաստում, վերահաստատում են բանակցային գործընթացում ստեղծված փակուղային իրավիճակի մասին, այլ պարզորոշ կերպով ահազանգ հնչեցնում մեծացող անվտանգային սպառնալիքների մասին: Որպես առաջնային քայլ համապատասխան ինստիտուտներին, իրավասու կառույցներին առաջարկում եմ՝ Առաջին, էականորեն մեծացնել այս փուլում պահեստազորազորային կազմի հավաքների մասնակիցների թիվը: Երկրորդ, աշխարհազորայինների մասին օրենքն […]

«Հաղթում է նա, ով ապավինում է խելքին, փորձին, ուժին ու ամենակարևորը՝ ազգային ոգուն և Աստծուն»․ Արթուր Վանեցյան

«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի շնորհավորական ուղերձ է հղել Անկախության տոնի առթիվ, որում ասված է․ «Այսօր փառահեղ տոն է. 29 տարի առաջ այս օրը մեր ժողովուրդը միաձայն «այո» ասաց անկախ պետականությունը վերականգնելու համազգային վճռականությանը՝ հավատով, որ ստեղծելու ենք ժողովրդավարական, տնտեսապես հզոր, անվտանգ ու մրցունակ պետություն։ Հայրենիքը, պետությունը և պետականությունը բարձրագույն արժեքներ են։ Հազարամյակներ շարունակ մենք […]

«Չեմ կասկածում, որ մենք միասնաբար կարող ենք հաղթահարել բոլոր դժվարությունները և կառուցել Հարավային Կովկասի ամենակազմակերպված, պաշտպանված և ժամանակակից պետությունը»․ Ռոբերտ Քոչարյան

Սիրելի՛ հայրենակիցներ, Շնորհավորում եմ ձեզ Անկախության տոնի առթիվ։ Մաղթում եմ աշխարհասփյուռ հայությանը, որպեսզի մեր ընդհանուր տանը՝ Հայաստանի Հանրապետությունում, տիրեն համերաշխությունը, միասնությունը, խաղաղությունն ու բարեկեցությունը։ Այսօր, մեր Անկախության 30-ամյա հոբելյանից ընդամենը մեկ տարի առաջ, գնահատելով անցած ճանապարհը, մենք պետք է գիտակցենք, որ առջևում հայկական պետականության ամրապնդման ոչ պակաս դժվարին շրջանն է։ Ակնհայտ է, որ ժամանակակից աշխարհում […]

Հակառակ բոլոր դժվարությունների, մեզ զորացնում են անկախության տարիների ձեռքբերումներն ու նվաճումները

Գարեգին Բ ամենայն հայոց կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի անկախության օրվա առթիվ: Շնորհավորանքում ասվում է. «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր սերն ու օրհնությունն ենք բերում բարեպաշտ մեր ժողովրդին ի հայրենիս եւ ի սփյուռս եւ շնորհավորում Անկախության տոնի բերկրալի առիթով։ Շուրջ երեք տասնամյակ առաջ մեր ժողովուրդը Տիրոջ օրհնությամբ կյանքի կոչեց անկախ պետականությունը վերահաստատելու իր […]

Կորոնավիրուսի վերջին վիճակագրությունը Հայաստանում

Հայաստանում սեպտեմբերի 21-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 121 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 47552-ի: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 6 քաղաքացի, մահացածների թիվը 936 է: Մեկ օրում կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել: Ընդհանուր առմամբ՝ գրանցված նման […]

Զրոյից սկսող, Արցախը բանակցային սեղան վերադարձնող, «մին զարկող հազար ջարդողից» ձեն չկա՞

Զրոյից սկսող,Արցախը բանակցային սեղան վերադարձնող,«մին զարկող հազար ջարդողից» ձեն չկա՞ Ի՞նչ-որ մեկը իրո՞ք կարծում էր, որ Նիկոլը Արցախի հարցում կարող է գործ անել և օգուտ տալ: Նախկինները փաստորեն վատն էին Ալիևի համար, ինչը բնական է, քանի որ Սերժ Սարգսյանի օրոք այդ նույն այսօր արդեն տապալված բանակցություններում,փակ դռների հետևում ստիպում էին Ալիևին ճանաչել Արցախի անկախությունը: էնքան […]

Ավտովթար Երևան-Գյումրի ճանապարհին․ կան զոհեր

Սեպտեմբերի 20-ին` ժամը 21։25-ին, Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կաքավաձոր գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 56-րդ կմ-ին բախվել են «Mercedes E» (վարորդ՝ Արտակ Մ․) և «ՎԱԶ-2106» (վարորդ՝ Յուրիկ Ս․, ծնված 1949թ․) […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
ՕգոստոսիՀոկտեմբերի

Ամենաընթերցված