Անհապաղ դադարեցնել կրակն ու առանց նախապայմանների վերադառնալ բանակցային սեղանի շուրջ. Եվրախորհրդի ղեկավարը դիմել է ԼՂ հակամարտության կողմերին
Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը ԼՂ հակամարտության կողմերին անհապաղ կրակի դադարեցման և բանակցային սեղանի շուրջ վերադարձի կոչ է արել, հայտնում է ՏԱՍՍ-ը: «Ռազմական գործողություններն անհապաղ պետք է դադարեցվեն, որպեսզի կանխվի հետագա սրումը: Անհապաղ վերադարձ բանակցային գործընթացին՝ առանց նախապայմանների. սա է առաջ շարժվելու միակ ուղին»,-իր թվիթերյան էջում գրել է պաշտոնյան: Հիշեցնենք, որ Այսօր վաղ առավոտյան Ադրբեջանը Արցախի […]