25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 2020

Հակառահորդը Արցախի ուղղությամբ հարձակում է սկսել. Նիկոլ Փաշինյան

Հակառահորդը Արցախի ուղղությամբ հարձակում է սկսել: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Սիրելի ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ, Արցախի Հանրապետության հպարտ քաղաքացիներ, Սփյուռքի հպարտ հայություն.  «Հակառահորդը Արցախի ուղղությամբ հարձակում է սկսել։ Պաշտպանության բանակը հաջողությամբ դիմակայում է հարձակմանը։ Իրավիճակը օպերատիվ զարգացման մեջ է, տեղեկությունները ըստ անհրաժեշտության կամփոփվեն […]

Շփման գծի ողջ երկայնքով թշնամին ակտիվ հերտակոծություն է սկսել. հրետակոծվում է նաև Ստեփանակերտը

Այսօր վաղ առավոտյան, շփման գծի ողջ երկայնքով թշնամին ակտիվ հրետակոծություն է սկսել․ այս մասին Ֆեյսբուքում գրել է Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը։  Գրառումը ներկայացնում ենք ստորև․ «Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփնակերտը: Բնակչությանը կոչ ենք անում պատսպարվել: Միևնույն ժամանակ հայտարարում ենք, որ մեր պատասխանը լինելու է համաչափ, և իրավիճակի ողջ պատասխանատվությունը կրում […]

Բորշը սարքեց Նիկոլը,բայց «ջահռմեն» կքաշի ժողովուրդը. Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ալիեւից հետո Փաշինյանն է որոշել բացահայտել կոնֆիդենցիալ մանրամասներ։Սկսվեց կոմպրոմատների պատերազմը,որից հետո իրական պատերազմը կարծես թե անխուսափելի է դառնում։ Պատերազմի ժամանակ նման գերագույն հրամանատար ունենալը կատաստրոֆա է։ Հ.Գ. Բորշը սարքեց Նիկոլը,բայց «ջահռմեն» կքաշի ժողովուրդը»:

Երբ հեռացրել են լեղապարկը. հայ մասնագետի խորհուրդները

21-րդ դարում աճել է լեղապարկը հեռացրած անձանց թիվը: Ըստ որոշ ուսումնասիրությունների՝ աշխարհում ամեն 4-րդը լեղապարկ չունի: Լեղապարկը հեռացրած անձինք պետք է հետևեն հատուկ սննդակարգի, դա հայտնի է: Henaran.am-ը խնդրեց դիետոլոգ Վարդանուշ Պետրոսյանին ներկայացնել, թե ինչ սննդակարգի պետք է հետևեն այս անձինք: «Նախ պետք է հասկանալ, թե ինչի համար է հեռացվել լեղապարկը: Հիմնականում այն հեռացվում է […]

«Ականջներիդ օղ, կամ ձեզ համար ավելի նախընտրելի վայրում պիրսինգ արեք. Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում»․ Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արդեն չորրորդ օրն է հայ հասարակությունը և քաղաքական դաշտը ալեկոծվել են Արցախի շուրջ Նիկոլ Փաշինյանի առնվազն երկու դավաճանական գործարքների մասին արտահոսքի պատճառով: 2018 թվականի ընտրություններին ընդառաջ Հանրապետականի դեմ տարվող իր նենգ պայքարում Ալիևից օգնություն հայցելն ու ստանալը՝ դրա դիմաց զիջելով Վիեննան ու Սանկտ Պետերբուրգը, և ժողովրդի […]

Սերժի ժամանակ Ալիեւը բողոքում էր, որ ճնշում կա իր վրա ճանաչելու Արցախի անկախությունը, իսկ այսօր ինքն է շանտաժ անում Փաշինյանին. Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ  Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երեկ բացահայտվեց պետական ու ազգային խայտառակություն։ Հայաստանի վարչապետը փաստացի ընդունել է,որ ռամիլ սաֆարովին հերոսացնող ու Արցախի դեմ պատերազմ սանձազերծած մեկի հետ ունեցել է Դուշանբեում գաղտնի պայմանավորվածություն։ Ու դա նա արել է հասարակության թիկունքում, որից իբր թե որեւէ գաղտնիք չուներ։ Իսկ ամենազարմանալին այն էր,որ այդ «ամոթալի […]

Եթե Հայաստանը ունենար ԱԱԾ, հիմա Արսեն Խառատյանն ու Նիկոլ Փաշինյանը ԿԳԲ-ի պադվալում պիտի լինեին

Նիկոլ Փաշինյանը փաստացի հաստատեց հող հանձնելու իր պատրաստակամության և ադրբեջանցիների հետ գաղտնի բանակցությունների մասին «Հաքքին.ազ»-ի երեկվա հրապարակումը՝ կոչ անելով ադրբեջանական կողմին չհանրայանցել կոնֆիդենցիալ իֆորմացիան: Ազգի դավաճանությունը, ըստ Նիկոլի, կոնֆիդենցիալ ինֆորմացիայա ընդամենը: Իսկ «Հաքքինը» երեկ գրել էր, որ Արսեն Խառատյանը Նիկոլի անունից գաղտնի բանակցությունների ա հրավիրել ադրբեջանցիներին՝ սկզբնական փուլում երեք շրջանի վերադարձի, ապա Արցախի միջանկյալ կարգավիճակի […]

Գագիկ Ծառուկյանը քաղաքական բանտարկյալ է և պետք է անհապաղ ազատ արձակվի. «Հայրենիք» կուսակցություն

Հայրենիք» կուսակցությունը խստորեն դատապարտում է ընդդիմադիրների և ընդդիմախոսների հանդեպ սանձազերծած քաղաքական հետապնդումները և պահանջում անհապաղ դադարեցնել դրանք: Կուսակցության տարածած հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. «Հայաստանի համար բախտորոշ այս շրջափուլում ներկայիս իշխանական վարչակարգն իր ապաշնորհ կառավարման հետևանքով Հայաստանը կանգնեցրել է արտաքին լրջագույն մարտահրավերներին դեմ հանդիման։ Թշնամական երկրների նույնիսկ ստորադաս կառավարիչները հանդգնում են մեր պետության հետ խոսել […]

Պահանջում ենք դադարեցնել իրականացվող քաղաքական հետապնդումները և անհապաղ ազատ արձակել Գագիկ Ծառուկյանին. ՀՅԴ ՀԳՄ հայտարարությունը

Հայաստանը հայտնվել է բախտորոշ շրջափուլում. իշխանությունները երկիրը կանգնեցրել են արտաքին և ներքին լրջագույն սպառնալիքների առջև։ Մեր պետականությունը խաթարող մարտահրավերները համազգային միասնականությամբ դիմագրավելու փոխարեն՝ իշխանությունները սաստկացրել են ընդդիմադիր քաղաքական ուժերին և ընդդիմախոսներին իրավունքի ոտնահարմամբ լռեցնելու, հանրությանը պառակտելու, քննադատությանը բացառապես վրեժխնդրությամբ և անձնական վիրավորանքներով արձագանքելու, բոլոր հնարավոր միջոցներով քաղաքական հալածանքներն ու հաշվեհարդարները շարունակելու գործելաոճը:   ԲՀԿ առաջնորդին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
ՕգոստոսիՀոկտեմբերի