24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 2020

Նիկոլ Փաշինյանը ստորագրեց ռազմական դրություն հայտարարելու մասին որոշումը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է ռազմական դրություն հայտարարելու մասին որոշումը։ «Հաշվի առնելով 2020 թվականի սեպտեմբերի 27-ի առավոտյան` ժամը 07:15-ի սահմաններում Ադրբեջանի Հանրապետության զինված ստորաբաժանումների կողմից Արցախի Հանրապետության ուղղությամբ սկսված ռազմական գործողությունները, այդ թվում՝ հրետանային միջոցների, օդուժի, ներառյալ անօդաչու թռչող սարքերի (այսուհետ՝ ԱԹՍ), զրահատեխնիկայի, կենդանի ուժի և այլ ստորաբաժանումների կիրառումը, որոնց արդյունքում թիրախավորվել են նաև խորը […]

Կան զոհեր ու վիրավորներ. հայ ժողովուրդը պատրաստ է արժանի հակահարված հասցնել թշնամուն. ՀՀ վարչապետ

Այս պահի դրությամբ կան զոհեր ու վիրավորներ, հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ուղերձով դիմելով հայ ժողովրդին։ «Պաշտպանության բանակն այս պահին համառ մարտեր է մղում, Ալիևի բռնատիրական վարչակազմն անցել է պատերազմական գործողությունների», – ասաց ՀՀ վարչապետը։ Նա նշեց, թե հայ ժողովուրդը պատրաստ է արժանի հակահարված հասցնել թշնամուն։ «Գործադրելու ենք հնարավոր ու անհնար ամեն ջանք՝ մեր հայրենիքի […]

Ես կնախաձեռնեմ հավաք և կմեկնենք սահման. Արթուր Վանեցյան (Armlur)

Armlur.am-ը զրուցել է «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանի հետ պարզելու համար, թե իր ղեկավարած կուսակցությունն ինչ է պատրաստվում անել Ադրբեջանի կողմից սանձազերծած ագրեսիայի դեմ: Նա ասաց, որ «Հայրենիք» կուսակցությունը, մի կողմ դնելով իշխանությունների հետ առկա քաղաքական բոլոր տարաձայնությունները, այս պահին ամբողջ կազմով համախմբված է հայկական բանակի, Հայաստանի և Արցախի պետությունների շուրջ և ունեցած ողջ կարողությամբ […]

Սա ապրիլյան պատերազմը չէ. Միհրան Հակոբյան

Միհրան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սա ապրիլյան պատերազմը չէ: Այս պատերազմն Ադրբեջանը գաղտագողի չի սկսել: Առնվազն մեկ ամիս Ադրբեջանը բացահայտ խոսել է պատերազմի մասին, ցույց է տվել իր ագրեսիվ նպատակները, ոչինչ չի թաքցրել: Հիմա մենք պատերազմի մեջ ենք ու պիտի գործենք պատերազմական կանոններով, այն է` պետք է բոլորը` թիկունքում համակարգչի դիմաց լուրեր կարդացողից […]

Պետք է կռվենք և հաղթենք. Յուրի Խաչատուրով

Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և համատարած զորահավաք 18-ից բարձր տարիքային խմբի համար: Այսօր վաղ առավոտյան, շփման գծի ողջ երկայնքով և բազմաթիվ խաղաղ բնակավայրերի ուղղությամբ թշնամին սկսել է ակտիվ հրետակոծություն: ArmLur.am-ը զրուցել է գեներալ- գնդապետ Յուրի Խաչատուրովի հետ:

Ադրբեջանը պետք է անհապաղ դադարեցնի իր ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, ԵԺԿ խմբակցության արտաքին հարցերով խոսնակ Միքայել Գալերը իր թվիտերյան էջում գրում է, որ Ադրբեջանը պետք է անհապաղ դադարեցնի իր ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում»:

«Կանգնած եմ ազգիս կողքին».Հենրիխ Մխիթարյանը՝ շփման գծում ռազմական գործողությունների վերսկսման մասին

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և իտալական «Ռոմա» ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է այսօր առավոտյան Լեռնային Ղարաբաղում սկսված բախումներին: «Այսօր առավոտյան արթնացա և իմացա Լեռնային Ղարաբաղի (դե ֆակտո անկախ պետություն` բնակեցված հայերով) վրա ադրբեջանական բանակի լայնամասշտաբ հարձակման մասին, որի թիրախը եղել են Ստեփանակերտն ու հարակից տարածքները: Կոչ եմ անում միջազգային հանրությանը ոտքի […]

Այնպես չանեն, որ բառաչելով այս անգամ Բաքուն հետ ուզեն. Մանվել Գրիգորյանի ուղերձը

Սիրելի աշխարհասփյուռ հայ ժողովուրդ. Իմ մարտական ընկերներ, սպաներ, կամավորներ, զինվորներ. Նորից հայր Ալիևի հետքերով որդի Ալիևը իրենց բնորոշ վախկոտի ոճով՝ Արցախյան ազատամարտի և Ապրիլյան պատերազմի դասերը չմարսած, փորձում է տիրանալ Արցախին՝ խաղաղ ժողովրդին թիրախավորելով: Դա չի հաջողվելու, որովհետև մեր միասնական բռունցքը այս անգամ ևս ջարդ կտա նրանց:   Նորից, ավելի համախմբված ու ավելի միասնական ենք՝ […]

Միսնկի խմբի համանախագահները կոչ են անում Երևանին և Բաքվին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և վերսկսել բանակցությունները

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես են եկել հայտարարությամբ՝ խստորեն դատապարտելով ուժի գործադրումը ԼՂ հակամարտության գոտում։ «Խստորեն դատապարտում ենք ուժի կիրառումն ու ցավում ենք անիմաստ կորուստների համար, ներառյալ՝ խաղաղ բնակչության շրջանում: Համանախագահները կոչ են անում կողմերին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և վերսկսել բանակցությունները՝ հակամարտության կայուն լուծում գտնելու համար», – ասված է հայտարարության մեջ։ Համանախագահները կողմերին կոչ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
ՕգոստոսիՀոկտեմբերի