09 Օգոստոսի, Saturday, 2025
KFC

Ես կնախաձեռնեմ հավաք և կմեկնենք սահման. Արթուր Վանեցյան (Armlur)

Armlur.am-ը զրուցել է «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանի հետ պարզելու համար, թե իր ղեկավարած կուսակցությունն ինչ է պատրաստվում անել Ադրբեջանի կողմից սանձազերծած ագրեսիայի դեմ:

Նա ասաց, որ «Հայրենիք» կուսակցությունը, մի կողմ դնելով իշխանությունների հետ առկա քաղաքական բոլոր տարաձայնությունները, այս պահին ամբողջ կազմով համախմբված է հայկական բանակի, Հայաստանի և Արցախի պետությունների շուրջ և ունեցած ողջ կարողությամբ նպաստելու է հաղթանակին:

Դիտարկմանը, թե արդյոք իր կուսակցության անձինք հավաքվում են սահման մեկնելու համար Արթուր Վանեցյանը նշեց. «Ես կնախաձեռնեմ հավաք և կմեկնենք սահման, բայց հաշվի առնելով հայտարարված ռազմական դրությունը մեր բոլոր գործողությունները համաձայնեցնելու ենք ՀՀ պաշտպանության նախարարության հետ»:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ