24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 2020

Նախնական տվյալներով՝ Արցախի Զինված ուժերում կա 16 զոհ, հարյուրից ավելի վիրավոր

Հայկական կողմը խոցել է հակառակորդի երեք ուղղաթիռ, շուրջ 20 ԱԹՍ, 30 տանկ ու հետևակի մարտական մեքենաներ, այս մասին լրագրողներին հայտնեց Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ Արթուր Սարգսյանը։ «Նախնական տվյալներով, Արցախի Զինված ուժերում կա 16 զոհ, հարյուրից ավելի վիրավոր», – ասաց նա։ Արթուր Սարգսյանը նշեց, որ ՊԲ անձնակազմը իր առջև դրված մարտական խնդիրը կատարում է բարձր […]

Ողջ ներուժով սատարում ենք Հայոց բանակին և աջակցում Հայաստանին և Արցախին. 14 կուսակցությունների հայտարարությունը

ՀՀ-ում գործով 14 կուսակցություններ համատեղ հայտարարությամբ են հանդես եկել՝ կապված սահմանային իրավիճակի հետ: Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև՝ «Կոպտորեն խախտելով բազմիցս ստանձնած միջազգային հանձնառությունները, 1994 թ. հրադադարի մասին եռակողմ համաձայնագիրը, ինչպես նաև արհամարհելով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ համավարակի պայմաններում ռազմական գործողությունները դադարեցնելու կոչը, ս.թ. սեպտեմբերի 27-ի առավոտյան ադրբեջանական բանակը Արցախի հետ շփման ողջ երկայնքով անցել է հարձակման: […]

ՌԴ ԱԳՆ ղեկավարն ինտենսիվ շփումներ է վարում Ղարաբաղում տիրող իրավիճակի շուրջ. Զախարովա

Ռուսաստանի ԱԳնախարար Սերգեյ Լավրովն ինտենսիվ շփումներ է վարում ԼՂ հակամարտության գոտում կրակը դադարեցնելու և իրավիճակը կայունացնելու համար բանակցություններ սկսելու շուրջ։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ, քննարկվել է Ղարաբաղյան հակամարտության գոտում տիրող իրավիճակը:    

Ես պատրաստ եմ զոհվելու. Նիկոլ Փաշինյան

Այսօր ես չեմ եկել ասելու, թե ինչի են պատրաստ մեր զինվորները, մեր գեներալները, այսօր եկել եմ ասելու, թե ինչի եմ պատրաստ ես, Ազգային ժողովի հատուկ նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Ես պատրաստ եմ զոհվելու հանուն մեր հայրենիքի: Հայ ժողովուրդը ծնկած չի եղել և չի լինի։ Հայ ժողովուրդը ամուր ողնաշարով, պարզ մտքով պետք է կանգնի էս […]

Հայտարարվում է պահեստազորի սպայական, ենթասպայական և շարքային կազմի մինչև 55 տարեկան քաղաքացիների զորահավաքային զորակոչ

Հայաստանի Հանրապետությունում հայտարարվել է ընդհանուր  զորահավաք: Գործողության մեջ է դրվում Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կիրառման պլանը: Հայաստանի Հանրապետության զինված ուժերը, այլ զորքերը քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների լիազոր պետական մարմնի ուժերը փոխադրվում են պատերազմական ժամանակաշրջանի կազմի և կառուցվածքի: Հայտարարվում է պահեստազորի սպայական, ենթասպայական և շարքային կազմի մինչև 55 տարեկան պահեստազորում հաշվառված քաղաքացիների զորահավաքային զորակոչ: Հայաստանի […]

Մեր օրակարգում կա Արցախի Հանրապետության ճանաչման հարց. Նիկոլ Փաշինյան

Կա արդյոք մեր օրակարգում Արցախի Հանրապետության ճանաչման հարց, թե ոչ, Էդմոն Մարուքյանի հարցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Այո՛, ինչպես եղել է մեր օրակարգում այդպիսի հարց, այնպես էլ մեր օրակարգում կա այդպիսի հարց։ Իսկ այն հարցին, թե մենք գնում ենք այդ քայլին, թե չենք գնում, այդ հարցը պետք է շատ լրջորեն քննարկենք։ Հիմա գործնականում գուցե […]

Ադրբեջանական բանակը օգտագործում է Սմերչ, Քասիրգա, Պոլոնեզ եւ այլն. Արծրուն Հովհաննիսյան

Ադրբեջանական բանակը օգտագործում է իր զինանոցում եղած բոլոր 300 և ավելի մեծ տրամաչափի ռեակտիվ համազարկի կայանքները: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը: «Ադրբեջանական բանակը օգտագործում է իր զինանոցում եղած բոլոր 300 և ավելի մեծ տրամաչափի ռեակտիվ համազարկի կայանքները։ Սմերչ, Քասիրգա, Պոլոնեզ և այլն»,- գրել է նա։  

Հանրապետականը շարունակում է իր միջազգային գործընկերներին օպերատիվ և լիարժեք կերպով տրամադրել ադրբեջանական ագրեսիայի մասին ողջ անհրաժեշտ տեղեկատվությունը. Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Տեղեկացնում եմ, որ Հանրապետականը շարունակում է իր միջազգային գործընկերներին օպերատիվ և լիարժեք կերպով տրամադրել ադրբեջանական ագրեսիայի մասին ողջ անհրաժեշտ տեղեկատվությունը: Միջազգային հանրության գնահատականները այս փուլում պետք է դատապարտեն Ադրբեջանի ղեկավարության հանցավոր գործողությունները, նպաստեն Ադրբեջանի արկածախնդրության դադարեցմանը, տարածաշրջանում լարվածության թուլացմանը և կայունության վերահաստատմանը»:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
ՕգոստոսիՀոկտեմբերի