27 Փետրվարի, Ուրբաթ, 2026
KFC

Մեր օրակարգում կա Արցախի Հանրապետության ճանաչման հարց. Նիկոլ Փաշինյան

Կա արդյոք մեր օրակարգում Արցախի Հանրապետության ճանաչման հարց, թե ոչ, Էդմոն Մարուքյանի հարցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց.

«Այո՛, ինչպես եղել է մեր օրակարգում այդպիսի հարց, այնպես էլ մեր օրակարգում կա այդպիսի հարց։ Իսկ այն հարցին, թե մենք գնում ենք այդ քայլին, թե չենք գնում, այդ հարցը պետք է շատ լրջորեն քննարկենք։ Հիմա գործնականում գուցե այս հարցուպատասխանի ընթացքում հանրային քննարկում սկսի։ Մենք քննարկում ենք բոլոր հնարավորությունները, իրադարձությունների զարգացման բոլոր սցենարները»։

 

Նիկոլ Փաշինյանն  ասաց, որ նույնը վերաբերում է նաև ռազմաքաղաքական դաշինքի հարցին։

«Մեր օրակարգում եղել է, բայց հիմա մեր օրակարգից տեղափոխվում է մեր քննարկումների սեղան», – ասաց նա:

 
KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ