05 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Պատերազմ է․․․ մոռացված են ներքին գժտություններն ու հակասությունները: Մենք միասնական ենք․ Վլադիմիր Գասպարյան

Վլադիմիր Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Պատերազմ է:

Առաջին անգամը չէ ոչ անցած երեսուն տարիներին, ոչ էլ մեր պատմության ողջ ընթացքում: Եվ առաջին անգամը չէ, որ ազգովի ոտքի ենք կանգնել՝ մեր տունը, մեր երեխաներին, մեր ապագան պաշտպանելու:

 Պատմությունն է վկայում՝ երբ ազգովի ենք ելնում՝ հաղթում ենք:
Հիմա էլ այդպես է:

Բանակը թշնամուն մահացու հակահարված է տալիս ռազմաճակատի ողջ երկարությամբ, կամավորական ջոկատներն արդեն առաջին գծում են, մոբիլիզացված է ողջ քաղաքացիական բնակչությունն՝ իր ենթակառուցվածքներով, մոռացված են ներքին գժտություններն ու հակասությունները:

Մենք միասնական ենք:

Մեզ թիկունք են Արդարությունը, Հայրենիքը, Աստված: Ուրեմն՝ Հաղթանակն այլընտրանք չունի:

Մենք միշտ պատրաստ ենք եղել պատերազմի, հիմա էլ պատրաստ և արժանի լինենք մեր Հաղթանակին:
Աստված մեզ պահապան»:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ