23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 2020

Մոսկվան երբեք չի խառնվում հարեւան երկրների ներքին գործերին. Պուտին

Մոսկվան երբեք չի խառնվում հարեւան երկրների ներքին գործերին եւ միշտ աջակցում է գործող իշխանություններին՝ իրավիճակը կայունացնելու իրենց ջանքերում: Այս մասին երկուշաբթի Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովի հետ հանդիպմանը հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հայտնում է ՏԱՍՍ-ը: «Գիտեք՝ մենք երբեք չենք խառնվում մեր հարեւանների եւ ընդհանրապես այլ երկրների ներքին գործերին, բայց մենք միշտ աջակցում ենք իրավիճակի […]

«Հայ զինվորների՝ այս օրերին ցուցաբերած քաջությունն ու հերոսությունը հպարտության են արժանի». Սամվել Կարապետյան

Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի վերաբերյալ իր մտահոգությունն է արտահայտել հայ ձեռնարկատեր և բարերար Սամվել Կարապետյանը: Նա համոզմունք է հայտնել կոնֆլիկտը բացառապես խաղաղ քաղաքական ճանապարհով լուծելու մասին: «Հայ զինվորների՝ այս օրերին ցուցաբերած քաջությունն ու հերոսությունը հերթական անգամ հպարտության են արժանի: Սակայն ստեղծված իրավիճակը լուրջ մտահոգության տեղիք է տալիս: Մենք մեծ պատերազմի ու մեծ զոհերի վտանգից մի […]

Կրեմլը կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ պաշտոնական Մոսկվան կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողություններն Արցախում և գործընթացը տեղափոխել քաղաքական-դիվանագիտական ոլորտ: Այս մասին հայտնում է ռուսական պետական «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը: Դմիտրի Պեսկովը հավելել է, որ շարունակում են շատ ուշադիր հետևել իրավիճակին, և այժմ Արցախում տիրող իրավիճակը լուրջ անհանգստություն է առաջացնում Ռուսաստանի […]

ԱԺ-ն ուղերձ է հղել միջազգային հանրությանը

Ազգային ժողովի խոսնակ Արարատ Միրզոյանն այսօր՝ սեպտեմբերի 28-ին, ընթերցեց միջազգային հանրությանն ուղղված հայտարարությունը, որում խստորեն դատապարտեց Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի խոշորամասշտաբ ագրեսիան: Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. «Ազգային ժողովը խստորեն դատապարտում է Ադրբեջանի Հանրապետության կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ի առավոտյան Արցախի Հանրապետության դեմ սանձազերծած ագրեսիան եւ լայնամասշտաբ ռազմական հարձակումը, որով կոպտորեն ոտնահարվել է միջազգային վեճերը […]

Սեպտեմբերի 29-ին «Հենարան» մամուլի ակումբում

Սեպտեմբերի 29-ին՝ ժամը  12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը: ԹԵՄԱ՝  պատերազմ. Արցախի անվտանգությունը. զորահավաք. ներքին և արտաքին սպառնալիքները: Սեպտեմբերի 29-ին՝ ժամը  13:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանը: ԹԵՄԱ՝  սահմանում տիրող ռազմական գործողությունները. թուրք-ադրբեջանական քաղաքականությունը Արցախի հարցում. իրադարձությունների հնարավոր զարգացումները:

«Երբ անհրաժեշտություն լինի, մենք կդիմենք մեր գործընկերներին». Ռուբեն Ռուբինյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանի խոսքով՝ և՛ գործադիրի մակարդակով, և՛ խորհրդարանի մակարդակով մշտական կապի մեջ են բոլոր գործընկերների հետ, ստեղծված իրավիճակը և հայկական կողմի դիրքորոշումները փոխանցում են նրանց։ «Ինչ վերաբերում է միջազգային արձագանքին, ապա համաձայն եմ, որ դա մեր ուզած արձագանքը չէ, բայց դա սպասելի արձագանք էր, կարծում […]

Հայկական ոգին անպարտելի է․ Սաթի Սպիվակովա

Հայտնի դերասանուհի Սաթի Սպիվակովան՝ երաժիշտ Վլադիմիր Սպիվակովի կինը, Instagram-ի իր էջում աջակցել է հայրենիքին Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի կտրուկ սրման վիճակում։ «Հայկական ոգին անպարտելի է»,- իր միկրոբոլոգում հայերեն ու ռեսերեն լեզուներով գրել է Սպիվակովան։  

Դավիթ Տոնոյանն Արցախում է

Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ամբողջ երկայնքով շարունակվող մարտական գործողությունների ընթացիկ ու հնարավոր հետագա զարգացումներին ծանոթանալու նպատակով սեպտեմբերի 28-ին բանակի մարտական կառավարման կենտրոն են այցելել ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն ու ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանը ներկայացրել է օպերատիվ-մարտավարական իրադրությունը, անդրադարձել այն բոլոր գործընթացներին, որոնք իրականացվում են ՊԲ-ի ստորաբաժանումների […]

Անհապաղ պետք է դադարեցնել ռազմական գործողությունները. Եվրախորհրդարանի պատգամավորների անդրադարձը

Եվրախորհրդարանի ամենամեծ խմբակցության՝ Եվրոպական ժողովրդական կուսակցության (EPP) արտաքին հարցերով խոսնակ Միշայել Գալերը և մեծությամբ երկրորդ խմբակցության՝ Սոցիալիստների և դեմոկրատների առաջադեմ դաշինքի (S&D) արտաքին հարցերով համակարգող Տոնինո Պիցուլան անդրադարձել են Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիային։ «Ադրբեջանը պետք է անհապաղ դադարեցնի ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում: Պայմանավորվածության համաձայն՝ հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ բանակցությունների միջոցով: Պետք է կանխել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
ՕգոստոսիՀոկտեմբերի