13 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

«Հայ զինվորների՝ այս օրերին ցուցաբերած քաջությունն ու հերոսությունը հպարտության են արժանի». Սամվել Կարապետյան

Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի վերաբերյալ իր մտահոգությունն է արտահայտել հայ ձեռնարկատեր և բարերար Սամվել Կարապետյանը: Նա համոզմունք է հայտնել կոնֆլիկտը բացառապես խաղաղ քաղաքական ճանապարհով լուծելու մասին:

«Հայ զինվորների՝ այս օրերին ցուցաբերած քաջությունն ու հերոսությունը հերթական անգամ հպարտության են արժանի: Սակայն ստեղծված իրավիճակը լուրջ մտահոգության տեղիք է տալիս: Մենք մեծ պատերազմի ու մեծ զոհերի վտանգից մի քայլի վրա ենք կանգնած, և պետք է խուսափենք դրանից: Հույս ունեմ շուտով կոֆլիկտը խաղաղ հանգուցալուծում կստանա բանակցությունների սեղանի շուրջ և ոչ թե մարտի դաշտում»:

Կարապետյանը նաև ցավակցություն է հայտնել հայ զինվորների և խաղաղ բնակչության շրջանում զոհվածների և վիրավորների ընտանիքներին ու հարազատներին, խոստացել աջակցել նրանց:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ