22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Մոսկվան երբեք չի խառնվում հարեւան երկրների ներքին գործերին. Պուտին

Մոսկվան երբեք չի խառնվում հարեւան երկրների ներքին գործերին եւ միշտ աջակցում է գործող իշխանություններին՝ իրավիճակը կայունացնելու իրենց ջանքերում: Այս մասին երկուշաբթի Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովի հետ հանդիպմանը հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Գիտեք՝ մենք երբեք չենք խառնվում մեր հարեւանների եւ ընդհանրապես այլ երկրների ներքին գործերին, բայց մենք միշտ աջակցում ենք իրավիճակի կայունացմանն ուղղված ջանքերին, քաղաքական ուժերի միջեւ այդպիսի լիարժեք երկխոսության համար, մենք միշտ աջակցում ենք գործող քաղաքական ուժին՝ իրավիճակը կայունացնելու նրա ձգտումներում, եւ մենք հետեւողականորեն կվարվենք նաեւ Ղրղզստանի հանդեպ»,- հավաստիացրել է Պուտինը:

Ռուսաստանի ղեկավարը նշել է, որ խոսքը վերաբերում է նաեւ երկրին տնտեսական աջակցություն ցուցաբերելուն: «Միշտ մեր հանդիպումներում դուք բարձրացնում եք Ռուսաստանում աշխատող Ղրղզստանի քաղաքացիներին աջակցելու հարցը: Այս առումով մենք մի շարք հատուկ որոշումներ ենք կայացրել եւ, անշուշտ, կշարունակենք այս թեման հետագայում էլ քննարկել»,- ասել է Պուտինը:

Նրա խոսքով՝ Ռուսաստանը սատարում է երկրում ներքաղաքական կայունացման Ղրղզստանի ղեկավարության ջանքերը: «Մենք հետեւողականորեն աջակցում ենք ձեր ջանքերին, Ղրղզստանի ղեկավարության ջանքերին՝ երկրում ներքաղաքական կայունացման ուղղությամբ: Մենք մեծ ակնկալիք ունենք, որ ձեր ջանքերի շնորհիվ այս գործընթացը կշարունակվի»,- ասել է Ռուսաստանի ղեկավարը:

 
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ