22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

ԱԺ-ն ուղերձ է հղել միջազգային հանրությանը

Ազգային ժողովի խոսնակ Արարատ Միրզոյանն այսօր՝ սեպտեմբերի 28-ին, ընթերցեց միջազգային հանրությանն ուղղված հայտարարությունը, որում խստորեն դատապարտեց Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի խոշորամասշտաբ ագրեսիան:

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.

«Ազգային ժողովը խստորեն դատապարտում է Ադրբեջանի Հանրապետության կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ի առավոտյան Արցախի Հանրապետության դեմ սանձազերծած ագրեսիան եւ լայնամասշտաբ ռազմական հարձակումը, որով կոպտորեն ոտնահարվել է միջազգային վեճերը բացառապես խաղաղ միջոցներով լուծելու սկզբունքը: Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության հանցավոր գործողությունները, այդ թվում խոշոր տրամաչափի զինատեսակներով խաղաղ բնակավայրերի թիրախավորումը, քաղաքացիական բնակչության եւ օբյեկտների նկատմամբ ոչ ընտրողական հարձակումները, դրանց նախորդած հարձակումները Տավուշում 2020 թվականի հուլիսին, մտշական հայատյաց եւ ռազմատենչ հռետորաբանությունը, որոնք նպատակ են հետապնդում հայաթափել Արցախի Հանրապետությունը, մեկ անգամ եւս փաստում են, որ Ադրբեջանի իշխանությունն իրական սպառնալիք է արցախահայության գոյությանը, Արցախի եւ Հայաստանի Հանրապետությունների, ամբողջ հայ ժողովրդի, ինչպես նաեւ ողջ տարածաշրջանի անվտանգության համար: Քաղաքացիական բնակչության, , ծերերի, երեխաների, կանանց դեմ ռազմական գործողություններ վարելն արգելված է ոչ միայն միջազգային իրավունքով, այլեւ բոլոր քաղաքակրթություններում, համաշխարհային բոլոր կրոններում եւ դավանանքներում: Միջազգային հանրությունը պարտավոր է քայլեր ձեռնարկել՝ զսպելու ոչ միայն Ադրբեջանի կողմից ծավալվող ագրեսիան, այլեւ նրա դաշնակից Թուրքիայի շարունակական նկրտումները՝ միջամտելու Արցախյան հակամարտությանը, որոնք կհանգեցնեն տարածաշրջանի ծայրաստիճան ապակայունացմանը՝ անմիջական սպառնալիք ստեղծելով միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը: Թուրքիայի բացահայտ աջակցությամբ իրականացվող Ադրբեջանի այս արկածախնդրությունը միջազգային իրավունքի կոպտագույն խախտում է, որն անպայմանորեն պետք է արժանանա միջազգային հանրության իրավաքաղաքական գնահատականին: Պահանջում ենք իրերն իրենց անուններով կոչել, հստակորեն արձանագրել ավտորիտար Ադրբեջանի կողմից ժողովրդավար Արցախի Հանրապետության դեմ իրականցվող ագրեսիան, սահման գծել մարդասիրության եւ մարդատյացության միջեւ: Հայաստանի Հանրապետությունը վերահաստատում է՝ հայկական կողմը մշտապես հավատարիմ է մնացել հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորմանը ԵԱՀԿ ՄԽ համանախագահության շրջանակներում: Միեւնույն ժամանակ, լինելով Արցախի Հանրապետության անվտանգության երաշխավորը՝ չի վարանի ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ պաշտպանելու արցախահայերի անվտանգությունը եւ ինքնորոշման կամարտահայտությունը»:

Նշենք, որ տվյալ հայտարարությունը կազմել են ԱԺ 3 խմբակցությունները: Այն ստորագրել են ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանը, «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Արման Աբովյանը:

Հիշեցնենք, որ կիրակի՝ սեպտեմբերի 27-ին, Ադրբեջանի Զինուժը՝ կոպտորեն խախտելով միջազգային հումանիտար իրավունքի գործող նորմերն ու հակամարտության լուծման խաղաղ բանակցային գործընթացի տրամաբանությունը, կիրառելով հրթիռահրետանային միջոցներ եւ ավիացիա, հարձակվել է շփման գծի ամբողջ երկայնքի ուղղությամբ՝ թիրախավորելով Պաշտպանության բանակի մարտական դիրքերն ու Արցախի խաղաղ բնակավայրերը:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ