23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 2020

«Առանց ՀՀԿ-ի ոչ մի ընդդիմադիր ուժ չի կարող հաջողության հասնել», – հայտարարեց ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հայկ Մամիջանյանը

Մենք չենք գործում ընդդեմ ինչ–որ մեկի, մենք գործում ենք հանուն երկրի -Անցած շաբաթ արտակարգ դրությունը փոխարինեցին կարանտինով: Ի՞նչ է դա նշանակում այն միջոցների լեզվով, որոնք իշխանությունը ձեռնարկում է ընդդիմության գործունեությունը սահմանափակելու համար։ -Կորոնավիրուսի դեմ պայքարին ուղղված գործողությունները դատապարտված էին ի սկզբանե, իշխանությունն անտեսում էր մասնագետների կարծիքը, որոշումներն ուշացած էին, իսկ նրանք, որոնք յուրաժամանակ էին թվում, […]

Սպասելի էր այս որոշումը. 20 օր առաջ կանչել, առաջարկել են դիմում գրել, հրաժարվել եմ». Ամատունի Վիրաբյան

ՀՀ արդարադատության նախարարության մամուլի խոսնակ Լուսինե Մարտիրոսյանը քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրեց, որ «Հայաստանի Ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի տնօրեն Ամատունի Վիրաբյանը ՀՀ արդարադատության նախարարի հրամանով ազատվել է աշխատանքից։ Նա մասնավորապես նշել է. «Ստացված տեղեկության համաձայն, «Հայաստանի Ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի տնօրեն Ամատունի Վիրաբյանը հաշվապահական հաշվառումը վարել է այնպիսի խախտումներով, որոնք առաջացրել են հարկի նվազեցում, որի արդյունքում […]

Ձեզ մի քիչ կոռեկտ պահեք, դուք նաեւ սոցիալական մեդիայում եք շատ անշնորհք. ԲՀԿ-ականը՝ «Իմ քայլի» անդամին

Երեւանի ավագանու այսօրվա՝ սեպտեմբերի 8-ի նիստում  ԲՀԿ խմբակցության անդամ Հռիփսիմե Առաքելյանը կոռեկտության կոչ արեց «Իմ քայլը» խմբկցության անդամ, Գրիգորի  Երիցյանին: «Պարոն Երիցյան, դուք ամեն անգամ ձեր ելույթներն օգտագործում եք անձնական ինչ-որ վիարվորանքներ փորձելով ուղղորդել ԲՀԿ-ի նկատմամբ: Ծիծաղում եք, չգիտեմ ինչեր եք անում: Ձեզ մի քիչ կոռեկտ պահեք, դուք նաեւ սոցիալական մեդիայում եք շատ անշնորհք: Մենք […]

Մհեր Սեդրակյանին մեղադրանք է առաջադրվել

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության արդյունքում պարզվել են Երևանի Էրեբունի համայնքի նախկին ղեկավար, ԱԺ նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքերի մի շարք հանգամանքներ: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ քննչական կոմիտեն: Ըստ ՔԿ-ի՝ Մհեր Սեդրակյանը, 1999-2008թթ. զբաղեցնելով Երևանի Էրեբունի համայնքի ղեկավարի պաշտոնը, լիազորված լինելով իրականացնել կազմակերպական-տնօրինչական և վարչատնտեսական գործառույթներ, չարաշահելով […]

Դատական նիստը հետաձգվեց․ դատարանը հավելյալ ուսումնասիրությունների կարիք ունի

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ Աննա Դանիբեկյանի, դռնփակ ռեժիմով քննարկում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված արգելանքի վերացման միջնորդությունը։ Արամ վարդևանյանը լրագրողների հետ զրույցում դատական նիստից հետո հայտարարեց, որ Բավականաչափ ծավալուն քննություն է կատարվել և դատարանը որոշ հավելյալ ուսումնասիրություն կատարելու անհրաժեշտություն է տեսել, քանի որ փաստաթղթեր են ներկայցվել։ Դրանով պայմանավորված նիստը հետաձգվել […]

Սերժ Սարգսյանի մոտ բժշկական զննության արդյունքում հաստատվել էր ջերմությամբ ուղեկցվող սուր շնչառական վարակ․ գրասենյակ

«Ի պատասխան բազմաթիվ լրատվամիջոցների հարցումների, տեղեկացնում ենք, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, ում մոտ բժշկական զննության արդյունքում ս.թ. սեպտեմբերի 2-ին հաստատվել էր ջերմությամբ ուղեկցվող սուր շնչառական վարակ, կազդուրվում է»,– այս մասին տեղեկացնում է ՀՀ երրորդ նախագահի գրասենյակը: «Կորոնավիրուսի ախտորոշման նպատակով իրականացված նմուշառումից հետո թեսթավորման պատասխանը եղել է բացասական»,– ասված է հաղորդագրության մեջ:

Ինչո՞ւ Հենրիխ Մխիթարյանը հրաժարվեց հավաքականում խաղալուց․ նրա որոշման վրա երկու դրվագ է ազդել

Ֆեյսբուքյան օգտատեր Արամ Գևորգյանն իր էջում անդրադարձել է Հենրիխ Մխխիթարյանի՝ հավաքականի վերջին խաղին չմասնակցելուն ու մեր ֆուտբոլիստների պարտությանը։   Գրառումը ներկայացնում ենք ստորև, «Օրեր առաջ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը պարտություն կրեց Հյուսիսային Մակեդոնիայի թիմից՝ 1-2 հաշվով: Հարյուր հազարավոր ֆուտբոլասերներ տխուր էին, հիասթափված: Նրանց 99 տոկոսը իրավացիորեն վստահ էր, որ եթե խաղին մասնակցեր Հենրիխ Մխիթարյանը, խաղի […]

Թշնամին վտանգում է ներսից․ Մեր ազգային ինքնությունը վտանգված է․ Գևորգ Գևորգյան

30 տարի առաջ մենք կարողացանք ազատագրել Արցախը, կարողացանք ստեղծել անկախ Հայաստան, պատվով թուրը դնել պատյանի մեջ, հաշվի առնելով, որ երկրի անվտանգությունն ապահովված է։ Բայց արի ու տես, որ այսօր մենք կրկին կանգնած ենք մի վտանգի առաջ, որ թշնամին վտանգում է ներսից, բոլորիդ էլ քաջ հայտնի է, թե բոլոր ոլորտներում ինչ է տեղի ունենում։ Լրագրողների հետ […]

ՊԵԿ նախկին նախագահ նոր աշխատանքի է անցել

ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը նոր աշխատանքի է անցել: Նա, որպես խորհրդատու, աշխատում է DSA Advisory Group CJSC ընկերությունում: Այս մասին տեղեկանում ենք Անանյանի ֆեյսբուքյան էջից: Հիշեցնենք, ար Անանյանը հրաժարականի դիմում ներկայացրել էր հունիսի 4-ին

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
ՕգոստոսիՀոկտեմբերի

Ամենաընթերցված